Ամբողջ ուժով պայքարելու եմ միգրանտների համար
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ ինքն ամեն ինչ կանի միգրանտների վերաբերյալ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ գործարքի կնքման համար` նշելով, որ դրա այլընտրանքը` Եվրոպա փախստականների մուտքը սահմանափակելու համար սահմանների փակումն ուղիղ հետեւանքներ կունենա տարածաշրջանի մի շարք երկրների համար` հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին: «Ես հինգշաբթի եւ ուրբաթ ամբողջ ուժով պայքարելու եմ այս թեմայի վրա ուշադրություն հրավիրելու համար», — ասել է նա: Տվյալ հայտարարությունը Մերկելն արել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը: Կանցլերն ընդգծել է, որ այդ համաձայնագիրը կարող է վերացնել միգրացիայի պատճառները:
