Բացահայտել են Հայաստանի դեմ դավադրության հիմքերը

Իրանի իսլամական հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող Syriankhabar գործող Տելեգրամի ալիքում տարածվել է հակաադրբեջանական և հակաթուրքական շեշտադրումներով հոդված, որում կրկին հերքվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերագրվող այն ապատեղեկատվական արտահայտությունը, ըստ որի՝ իբր «Ղարաբաղն իսլամական հող է»։

Հոդվածում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հասցեին կան բավականին սուր քննադատություններ, սպառնալիքներ և զգուշացումներ։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնից Գարիկ Միսակյանը ներկայացրել է հոդվածը՝ պարսկերենից թարգմանաբար: Հոդվածի հեղինակը գտնում է, որ Իրանը պետք է ուշադիր լինի Նախիջևանի ուղղությամբ:

Հայաստանի և Բաքվի միջև բախումներ սկսվելուց երկու շաբաթ անց Իրանում ոմանք զբաղված էին չարամիտ գործողություններով և «Ղարաբաղն իսլամական հող է» կեղծ ու անհիմն արտահայտությունը հեղափոխության առաջնորդին վերագրելով՝ փորձում էին ստեղծված իրավիճակն օգտագործել՝ իրանցիների անաղարտ զգացմունքների հետ խաղալու համար։ Սակայն արագորեն պարզվեց, որ Բաքվի բանակը, որն Իսրայելի կամակատարն է, հայերի հետ բախվել է ոչ թե Արցախյան հակամարտության աշխարհագրական գոտում, այլ սահմանամերձ մեկ ուրիշ շրջանում:

Այս բախման արդյունքում Բաքվի «շատ թանկարժեք» բանակը, որի համար վերջին երկու տասնամյակների ընթացքում միլիարդավոր դոլարներ են ծախսվել, աղետալի պարտություն կրեց։ Այնուամենայնիվ, ահաբեկիչներ պատրաստող և նրանց կնքահայր հարևան երկրի ղեկավարը, որը վերջին տասնամյակում տարածաշրջանում Իրանի ազգային շահերի դեմ պատերազմելու համար թուրք և թուրքածին ահաբեկիչների դաշինք է ստեղծել, իրավիճակից օգտվելով և էթնիկ հարցեր բարձրացնելով՝ իր զորքերի մի հատվածն ուղարկել է Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ Նախիջևանի ինքնավար հանրապետություն՝ Բաքվի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով։

Ռեջեբ Թայիբ Էրդողանի այս քայլերը ձեռնարկվում են մի իրավիճակում, երբ Նախիջևանն, ըստ էության, որևէ դերակատարություն չի ունեցել Բաքվի իշխանության և Հայաստանի միջև պատերազմում և մշտապես խաղաղ պայմաններում է ապրել։ Էրդողանի բանակն այս գործողություններով տարածաշրջանային լարվածության կրակի վրա յուղ է լցնում։

Մինչ Իրանը մշտապես շեշտում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության ու բանակցությունների սկզբունքը, և սա Հարավային Կովկասում խաղաղության ու հաշտության հաստատման միակ ճանապարհը համարում, ահաբեկիչների կնքահոր՝ էթնիկ լարվածությունն ակտիվացնելուն և Օսմանյան արյունարբու բանակի ձեռքով իրականացված արյունալի արշավանքների և ցեղասպանությունների դառը հիշողությունները վերակենդանացնելուն ուղղված արկածախնդրությունները կարող են շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Անկարայի ձեռնարկած քայլերը թշնամանքը խորացնելուց և տարածաշրջանում Իրանի ազգային շահերին հարվածելուց, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի ուժերն այս տարածաշրջանում հաստատելու նպատակից բացի, այլ կերպ մեկնաբանվել չեն կարող:

Չնայած ոմանք մեր երկրում, ցավոք սրտի, Բաքվի պետության ղեկավարին որպես «իսլամական կարգի պահապան» են ներկայացրել և անհիմն կոչեր արել, Իլհամ Ալիևը, հակառակ այս սխալ ընկալման, Իսրայելի ռազմական արտադրանքից միլիարդների գնումներ կատարելով՝ հակաշիայական քաղաքականությամբ և ահաբեկիչների կնքահայր և շիաների ոխերիմ թշնամի Ռեջեբ Թայիբ Էրդողանի քաղաքական գիծը բռնելով՝ շատ սխալ ճանապարհով է շարժվում՝ այսպիսով զրոյականի հասցնելով իրանցիների կողմից ամենափոքր և ամենաչնչին օգնություն ստանալու հնարավորությունը։

Իրանը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի Բաքու-Անկարա-Թել-Ավիվ դաշինքը, քանի որ այս եռամիասնությունը կարող է Իրանի իսլամական հանրապետության ապագան վտանգի տակ դնել։ Կովկասում Էրդողանի բանակի ռազմական ներկայությունը, բնականաբար, իրանցիների ազգային անվտանգության շահերի տեսանկյունից շատ վտանգավոր է լինելու։ Մենք Իրանում չենք կարող հետևել էթնիկ մի խմբի շահերին, որը կարծում է, թե Արաքսից այն կողմ ընկած տարածքներն իրենց պապենական ժառանգությունն են։ Արաքսից այն կողմ ընկած է անկախ մի երկիր, որն ունի նախագահ, ՄԱԿ-ի անդամ է, ունի կառավարման որոշակի համակարգ և մենք այդ համակարգին ու դրա գործողություններին նայելով էլ որոշում ենք՝ ի՞նչ անել և կամ ի՞նչ չանել։

Այսօր այս համակարգն Իրանի ազգային շահերի դեմ լուրջ քայլեր է ձեռնարկել։ Բաքվի այս վարքագծի պատճառով Թեհրանում քաղաքական որոշում կայացնողները հասկացել են, որ այս վտանգը չեզոքացնելու համար քայլեր է պետք ձեռնարկել՝ լինի դա դաշինք Մոսկվայի և Երևանի, թե առանձին-առանձին՝ նրանցից յուրաքանչյուրի հետ։ Իրանի սահմանամերձ տարածքներում Էրդողանի սադրիչ գործողությունները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Նրանք, ովքեր կարծում են, որ ահաբեկիչների կնքահայրը կարող է օժանդակել պատժամիջոցները շրջանցելուն, պետք է իմանան, որ եթե Սիրիայում դիմադրության հրամանատարության (ծան.-իրանցիներն ահաբեկչության դեմ պայքարն անվանում են դիմադրություն, իսկ հրամանատարներին՝ դիմադրության հրամանատարություն) լուրջ և արագ նախազգուշացումը չլիներ, Անկարան նպատակադրված էր Սիրիայում իննամյա պարտությունների վրեժը լուծել Իրանի Ռազմական խորհրդատվական ուժերի ներկայացուցչական կենտրոնից։

Սակայն երբ հասկացան, որ դիմադրության ճակատն ուժեղ է, «վախից շան նման փախուստի դիմեցին»: Էրդողանը, Եգիպտոսում սպանված Մուհամմադ Մուրսիի նման շիայական քաղաքական իսլամն իր համար մեծագույն վտանգ է համարում և մշտապես փորձում է դրան հարված հասցնել: Հարավային Կովկասում և Իրանի հյուսիսային սահմաններում Էրդողանի բանակի ներկայությունը, որի մի ծայրը շփման մեջ է «ալ-Կաիդայի», իսկ մյուսը՝ ՆԱՏՕ-ի հետ, կարող է Իրանի համար անդառնալի վտանգներ պարունակել։

Էրդողանը դեռևս Թուրքիայի հետ առևտրային մեծածավալ համագործակցություն ունեցող Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է: Նրանք, ովքեր կարծում են, որ Բենյամին Նեթանյահուն և Էրդողանը միմյանց հետ որևէ առնչություն չունեն, կամ միամիտ են, կամ էլ պարզապես հեռու են քաղաքագիտությունից: Բաքվի հանրապետությունում էլ ոչ ոք չի ձգտում պարտության մատնել հայերին, այլ փորձում է մշտապես բաց պահել Ղարաբաղի «վերքը», որպեսզի հանցախումբը պահպանի իր իշխանությունը Արաքս գետից անդին՝ հյուսիսային շրջանների նկատմամբ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5299 անգամ
Լրահոս
Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am