Ադրբեջանում փակվել է «Ռադիո Ազատության» կայքը
Բաքվի դատարանը որոշում է ընդունել փակել ադրբեջանական «Ազատություն» ռադիոկայանի, ինչպես նաև ևս չորս ԶԼՄ-ների կայքերը, հաղորդում է BBC-ն: Իրականում Ադրբեջանի իշխանություններն ադրբեջանական «Ազատության» նկատմամբ սկսել են միջոցառումներ ձեռնարկել այն բանից հետո, երբ կայքում սկսվեց լրագրողական հետաքննությունների հրապարակումները՝ կապված Ադրբեջանի նախագահի և նրա մտերիմ շրջանակների ֆինանսական գործողությունների հետ:
