Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք

Օրեր առաջ ուշագրավ տեղեկություն տարածվեց Միացյալ Նահանգներից: Կոնգրեսականները պահանջում են ամերիկյան հատուկ ծառայություններից գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովը, որ ղեկավարում է Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը, դիմել է երկրի հետախուզական ծառայություններին՝ պահանջելով հստակ գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած իրադարձություններին։

Ազգային հետախուզական ծառայության ղեկավարին ուղղված պահանջը զետեղվել է «Հետախուզության մասին» օրենքի նախագծում։

«Մենք ողջունում ենք օրինագծում տեղ գտած այս դրույթը, որը հնարավորություն կտա Կոնգրեսին վստահելի աղբյուրից հետախուզական տվյալներ ստանալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրադադարի խախտումների, ինչպես նաև Հայաստանի սահմանին իրականացված ագրեսիայի մասին», - հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

Ադամ Շիֆի ղեկավարած հանձնաժողովը առաջարկում է Ազգային հետախուզության ղեկավարին առավելագույնը 90-օրյա ժամկետում Ներկայացուցիչների տան անդամներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև լարվածության վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասով։

Ըստ կոնգրեսականների, ամերիկյան հետախուզության գնահատականը պետք է ընդգրկի նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած բոլոր նշանակալի զինված միջադեպերի նկարագրությունը, ինչպես նաև գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժ կիրառել։ «Հետախուզությունը նաև պետք է գնահատի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ուժի կիրառման նոր դեպքերի ինչպես նաև այլ ապակայունացնող գործողությունների հավանականությունը», - նշված է Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի հանձնաժողովի ընդունած փաստաթղթում։

Այպիսով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Գնահատումը պետք է ներառի.

1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:

2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:

3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:

4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:

Օրեր առաջ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել հետախուզության թույլտվության ակտի մասին օրենքին (H. R. 7856):

Սույն օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ Այն կոմիտեի կողմից կքննարկվի հաջորդ շաբաթ՝ նախքան Կոնգրես ուղարկվելը: Ընդունման դեպքում՝ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի Սենատի հետ։ Օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի և Սենատի կողմից նույն ձևով, այնուհետև այն պետք է ստորագրի նախագահը, որից հետո այն կարող է դառնալ օրենք։

Հայամետ կոնգրեսականների միջոցով նման գործընթացի հասնելն, անշուշտ կարևոր է: Ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքին զուգահեռ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ ձեռքերը ծալած չպետք է նստի:

Ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև այլ պետություններում, որտեղ հատկապես ուժեղ են ադրբեջանական «նավթադոլարները»՝ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն: Ադրբեջանական կեղծիքին, կաշառքով հայտարարությունների, փաստաթղթերի, օրինագծեր առաջ տանելու քաղաքականությանը պետք է հակադիր քայլեր ձեռնարկել:

Թուրք-ադրբեջանական միասնությունը, լցված՝ «վրեժի ծարավով», ակտիվորեն գործում է հուլիսյան ռազմական գործողություններից հետո, և հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը չպետք է վրիպի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1237 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am