«Ավագ եղբայրները սսկվել են»` ասում է Բատկան, Մոսկվան էլ «թատերական բեմականացում» է որակում ռուսների ձերբակալությունը

Նախագահական ընտրությունները Բելառուսում կկայանան օգոստոսի 9-ին։ Երեկվանից արդեն մեկնարկել է վաղաժամ քվեարկությունը, որ կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը։
Ներքաղաքական թեժ մթնոլորտում կրկին թեժացել է ռուս-բելառուսական հարաբերությունների թեման:

Դաշնակից երկու պետությունների հարաբերությունները սրվեցին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Ավելի քան 25 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե Մոսկվան փորձում է միջամտել այդ քվեարկությանը, և այդ նպատակով էր՝ «վագներովցիներին» Բելառուս ուղարկել»։

«Ռուսաստանը կա և կմնա Բելառուսի դաշնակիցը՝ անկախ այն բանից, թե ով կլինի Կրեմլում», այնուամենայնիվ նկատել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինս միաժամանակ պնդել է, թե Մոսկվան փոխել է Բելառուսի հանդեպ վերաբերմունքը՝ եղբայրական հարաբերությունները վերածելով գործընկերայինի․ «իզուր», - ասել է Լուկաշենկոն, ով այս կիրակի արդեն վեցերորդ անգամ կպայքարի՝ նախագահի լիազորությունները պահպանելու համար։

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկածներ հայտնեց, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է կոծկել մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության 33 աշխատակիցների ձերբակալության շուրջ ծագած սկանդալը։ Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է շաբաթ երեկոյան Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Ես տեսնում եմ, որ մեր ավագ եղբայրները սսկվել են։ Արդեն չեն պնդում, թե այդ խումբը ուղևորվում էր Ստամբուլ։ Իրականում, ոչ մի Ստամբուլ էլ գոյություն չուներ։ Պարզ է, որ այդ խումբը միանգամայն այլ նպատակներ ուներ, և նախաքննության մարմինների խնդիրն է պարզել դրանց էությունը», - հայտարարում էր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նաև հերքում է ռուսաստանյան որոշ շրջանակներից վերջին օրերին հնչող պնդումները, թե «Վագների» աշխատակիցների ժամանումը հարևան պետություն համաձայնեցված է եղել պաշտոնական Մինսկի հետ։ «Դա կատարյալ հիմարություն է», - պնդում է Լուկաշենկոն։

Մինչդեռ Մոսկվան «թատերական բեմականացում» է որակում ռուսաստանցիների ձերբակալությունը Բելառուսում: «Մոսկվան մինչև վերջ կպաշտպանի նրանց իրավունքները», - նախօրեին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին պաշտոնական Մինսկը հայտարարել էր, թե Բելառուսում ռուսական մասնավոր «Վագներ» ռազմական ընկերության 33 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Նախագահ Լուկաշենկոն պնդել է, թե նրանք ցուցմունք են տվել, «ամեն ինչ պատմել և հաստատել, որ իրենց հատուկ նպատակով հենց Բելառուս էին ուղարկել»։

«Դադարեցրեք ստախոսությունը», - դիմելով ռուսներին՝ հայտարարեց Բելառուսի նախագահը։ Արտգործնախարարության խոսնակը հակադարձել է՝ Ռուսաստանի քաղաքացիների մեղքը որևէ կերպ չի ապացուցվել։ «Մենք մինչև վերջ կկանգնենք նրանց մեջքին, և դա Մինսկում շատ լավ գիտեն», - Ֆեյսբուքում գրել է Մարիա Զախարովան։
Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս Մինսկում հանդես եկավ ամենամյա ուղերձով՝ մեկ անգամ ևս պնդելով, որ իր 26-ամյա իշխանության գլխավոր ձեռքբերումը տարատեսակ հակամարտությունների հարևանությամբ խաղաղության պահպանումն է․ - «Մերձդնեստր, հակասությունների կովկասյան կծիկ, հայ-ադրբեջանական հակամարտություն, դրանց էլ գումարած Ուկրաինան ստացանք... Եվ հենց աշխարհաքաղաքական այս ճեղքվածքի վրա է գտնվում Բելառուսը՝ Եվրասիայի կենտրոնի միակ հանդարտ օղակը», -նշել է Լուկաշենկոն՝ զգուշացնելով սակայն, որ երկրում տիրող խաղաղությունը կարող է խաթարվել ցանկացած պահի, ինչի ամենավառ դրսևորումը, ըստ Լուկաշենկոյի, ռուսաստանյան «Վագներ» ռազմական ընկերության աշխատակիցների ձերբակալությունն էր։

«Այո, առայժմ թեժ պատերազմ չկա, դեռ չեն կրակում։ Սակայն Մինսկի կենտրոնում ջարդ կազմակերպելու փորձերն ակնհայտ են։ Վերջին օրերին ես զարմանքով եմ հետևում 33 զինյալների ձերբակալության վերաբերյալ քննարկումներին։ Ինչ վարկածներ ասես առաջ չեն քաշվում՝ ընդհուպ մինչև պնդումները, թե տեղի ունեցածը երկու երկրների նախագահների պայմանավորվածության արդյունք է։ Իրականում այս ամենը շատ լուրջ ու վտանգավոր ազդակ է։ Այդ մարդիկ արդեն իսկ ցուցմունքներ են տվել և նշել են, որ իրենց հատուկ Բելառուս էին ուղարկել։ Նրանց հրաման էր տրված՝ սպասել», - հայտարարել է Լուկաշենկոն։

Ի դեպ, կան կարծիքներ, որ «Վագների» աշխատակիցների շուրջ ծագած ողջ սկանդալն իրականում Լուկաշենկոյի բանեցրած հնարք է, որի նպատակը հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելն է։ Այսպես ասած՝ իշխանությունը փորձում է այնպես անել, որ մարդիկ ինչ-որ առասպելական զինյալների քննարկեն, այլ ոչ թե իրենց ուշադրությունը սևեռեն նախագահական ընտրարշավի կամ Բելառուսի հասարակական-տնտեսական կյանքի իրական խնդիրների վրա։

Կանխատեսելի է, որ ընտրություններից հետո ռուս-բելառուսական հարաբերությունները կրկին նորմալ ընթացքի մեջ կընկնեն... Բատկան գիտե, ինչպես «շահել» Պուտինի «սիրտը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2347 անգամ
Լրահոս
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am