Հեռուստաբանավեճից հետո Իրանի նախագահի վարկանիշը նվազել է
Պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վարկանիշը նվազել է մայիսի 12-ին տեղի ունեցած հեռուստաբանվեճից հետո: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Ըստ հեռուստադիտողի՝ Ռոհանին եւ փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին պակաս համոզիչ էին, քան նրանց հակառակորդները` երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին եւ մայրաքաղաք Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բագեր Գալիբաֆը, նշում է Tasnim գործակալությունը: + Մայիսի 12-ին տեղի ունեցած թեկնածուների հեռուստաբանավեճի երրորդ ու եզրափակիչ փուլի ընթացքում նախագահի թկնածուները միմյանց փոխադարձաբար մեղադրել են կոռուպցիայի մեջ:
