Թրամփի մամլո քարտուղարը՝զավեշտալի իրավիճակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամլո քարտուղար Շոն Սպայսերին ամերիկացի լրագրողները դարձրել են Twitter սոցցանցի հերոս։ Հրապարակել նրա լուսանկարը, որում պաշտոնյայի հագին երևում են տարբեր գույների՝ սև և շագանակագույն կոշիկներ։ Մինչ համացանցը զվարճանում էր ստեղծված իրավիճակով, հայտնի է դարձել, թե ինչու է պաշտոնյան նման շփոթմունք թույլ տվել։ Դրանք պարզապես տարբեր գույնի կոշիկներ չեն։ Իրականում ձախ կոշիկը բժշկական է, և Սպայսերն այն կրում է ոտքի վնասվածքի պատճառով։
