Մի խոսքով` սա օր է, երբ քաղաքացին համադրում է իր ունեցած ինֆորմացիան` պատասխանատու ընտրություն կատարելու համար: Այսպես է քաղաքակիրթ աշխարհում, որտեղ ընտրությունն իշխանաստեղծ միակ գործիքն է, իսկ քաղաքացու անկաշկանդ քվեն` քաղաքականության վրա ազդելու քաղաքացու բացառիկ իրավունքը:
Հայաստանում ընտրության օրն ընդամենն արձանագրվում է այն, ինչ որոշվել է ընտրական տեղամասերից դուրս` ոչ լեգալ հարաբերությունների, քաղաքականությունը շրջանցող գործիքների միջոցով: Քաղաքացին համադրելու բան չունի, խորհելու առիթ` առավել ևս: Նա լսել է ինքնահավան կատարողական, անիրական խոստումներ, իրեն հասցեագրված մունաթ և թեկնածուների փոխադարձ վիրավորանք: Երևանցին տեսել է նաև, որ իր ձայնը վերածվել է ապրանքի, այսինքն` ընտրողն այլևս ոչ թե քաղաքականություն որոշող է, այլ ձայն, իրավունք վաճառող:
Սա է միակ թեման, որ այսօր խորհելու նյութ է դառնալու երևանցիների համար` թեժ քննարկումների թեմա դառնալով ընտանիքներում, ընկերական շրջապատներում և նույնիսկ աշխատատեղերում: Մարդիկ որոշելու են` իրենց «ապրանքը» «նիսյայով» կամ «նաղդով» վաճառելու հարցը: Եթե կուզեք, «Լռության օրն» ամենաակտիվն է լինելու, որովհետև ապրանքն ու գնորդը հայտնի են դառնալու այսօր: Վաղն ընդամենն առևտրի նոտարական վավերացման ձևական գործընթացի օրն է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը