Դուք հասկանում ե՞ք՝ Պուտինն ակնհայտ չի շփվում Նիկոլ Փաշինյանի հետ․Արամ Գ․ Սարգսյան (video)

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեծ պլանի մաս են և ուժի ցուցադրում։ Վստահաբար կարող եմ ասել՝ այս զորավարժություններ ընդգծված քաղաքական են և դրանց ռազմական բնույթը ստորադասված է։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական դիվերսիոն գործողությունն ընդամենը պատրվակ էր․ «Թուրքական ակտիվացման ու նրա նկրտումների իրականացման համար դիվերսիոն վերջին ներթափանցման փորձը պատրվակ էր, որպեսզի իրականցնեն թուրքական մեծ ծրագիրը, որի հիմքում ընկած է ազգային ուխտի քարտեզը»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշում է, որ Թուրքիայի ախորժակը տարածաշրջանում օր օրի բարձրանում է․ «Էրդողանը փորձում է պանթուրանիզմի գաղափարախոսությունը համադրել նեոօսմանիզմի հետ: Ու մենք այսօր տեսնում ենք, որ Նախիջևանի ուղղությունն անվտանգության խնդիր ունի»։

Հարցին՝ ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, Արամ Սարգսյանը պատասխանել է․ «Երբ Թուրքիան Նախիջևանում դիրքավորվում էր, մենք թնդանոթներ առաջ չքաշեցինք, որովհետև խաղաղասեր ենք, բայց մենք պետք է մտնեինք այն պետությունների շարքը, որոնք մեզ դաշնակից են այս կամ այն հարցի հետ կապված»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ այսօր ՌԴ նախագահ Պուտինը բացարձակ չի հարաբերվում ՀՀ վարչապետի հետ․ «Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ցույց է տալիս, որ ինքը շատ շահագրգիռ է, որ տարածաշրջանում ամեն ինչ խաղաղ լինի, բայց մենք չենք տեսնում, որ երկու երկրների ղեկավարները խոսեն այս մասին։ Սա ցույց է տալիս, որ մենք այս հարցում ուղղակի թերացած ենք»։

դիտվել է 2160 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am