Շուկան փակել են, որ Սամվել Ալեքսանյանի գործին չխփեն

Կասյան փողոցում տարիներ շարունակ գործող գյուղատնտեսական շուկան իշխանությունները որոշել են փակել՝ պատճառաբանությամբ, թե շաբաթ-կիրակի օրերին գործող շուկան խանգարում է հարակից շենքերի բնակիչներին։ Իրականում, սակայն, պատճառն այն է, որ գյուղշուկան «խփում էր» հարևանությումբ գործող սուպերմարկետների, մասնավորապես Երևան Սիթիի գործին։

Հիշեցնենք, որ արտադրող տնտեսվարողներն անցած հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջում էին վերաբացել Կասյանի գյուղմթերքների տոնավաճառը։ Տեղի ունեցածը հատկապես համավարակի պայմաններում ուղղակի տարօրինակ է․ փաստորեն Մոսկվայում հայ արտադրողին հնարավորություն է տրվում անարգել իրացնել սեփական մթերքը, այդ նպատակով ռուսաստանահայ ազդեցիկ գործարարները անվճար տարածքներ են տրամադրում, մինչդեռ հարազատ երկրի մայրաքաղաքում հայ գյուղացին զրկվում է իր ստեղծածն իրացնելու իրավունքից։

Փաստորեն Հայաստանի հեղափոխական իշխանությունը միայն բառերով է սիրում ու սրտիկում ՀՀ հպարտ քաղաքացուն, որին, հիշեցնենք, դեռ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը երջանկություն էր խոստացել։ Հիմա Փաշինյանին հավատացող այս հպարտ երջանիկներին ասում են՝ դու մեզ խանգարում ես, քո աճեցրած ապրանքը մի վաճառի այնտեղ, որտեղ գործունեություն են ծավալում նոր Հայաստանի սիրելի գործարար /նախկինում նա օլիգարխ էր / Սամվել Ալեքսանյանը։ Նրան պատկանող Երևան Սիթի սուպերմարկետներն այդ տոնավաճառների պատճառով հանգստյան օրերին սպառման կտրուկ անկում էին ունենում։ Ընդ որում, իշխանությունները այդ փաստը չեն էլ թաքցնում։ Ահավասիկ Արաբկիր վարչական շրջանի տարածած հաղորդագրության մեջ բառացիորեն նշվում է հետևյալը․

«Կոմիտասի պողոտայի սկզբնամասում հանգստյան օրերին կազմակերպվող գյուղմթերքի շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։
Դա պայմանավորված է եղել թե՛ հակասանիտարական վիճակով, թե՛ աղմուկով, թե՛ մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։

Մեկ այլ խնդիր են շուկայի գործունեության հարուցած անհավասար մրցակցային պայմանները, որոնք հարուցել են նաև առևտրի կրպակների աշխատակիցների և տնտեսվարողների դժգոհությունը։ Քաղաքային իշխանությունների կողմից շուկայի գործունեության համար տրված թույլտվության ժամկետն ավարտվել է 2020 թվականին և նույն վայրում նույն ձևաչափով առևտուր իրականացնելու նոր թույլտվություն քաղաքային իշխանությունների կողմից չի տրամադրվել՝ հաշվի առնելով վերը նշված և մի շարք այլ հանգամանքներ, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները։
Գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկում ենք տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա, որի սեփականատիրոջ հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որի համաձայն հանգստյան օրերին ֆերմերները շուկայում ԱՆՎՃԱՐ տարածք կունենան:

Սա, կարծում ենք, օպտիմալ լուծում է, որը կօգնի վերացնել Արաբկիրի կարևոր հրապարակներից մեկում հակասանիտարական միջավայրը, կարգավորել երթևեկության կաթվածահար վիճակն ու հարակից շենքերի բնակիչներին կվերադարձնի իրենց անդորրը: Ի դեպ, տարիներ շարունակ տարածքում գործող շուկան կոլապս չէր առաջացնի, եթե ժամանակի ընթացքում այստեղ չկենտրոնանային նաև այլ վարչական շրջաններում նախկինում գործող նմանատիպ շուկաները, որոնց համար հրապարակի ֆիզիկական չափերը ուղղակի բավարար չեն։

Գյուղատնտեսության զարգացմանը և գյուղմթերքի իրացմանն անշուշտ, պետք է նպաստել, մյուս կողմից, դա պետք է կազմակերպել այնպես, որ չխախտվեն հարյուրավոր քաղաքացիների իրավունքները, պահպանվեն համակեցության կանոնները և բնակիչները չզրկվեն հանգստյան օրերին անդորրի հնարավորությունից։
Նշենք նաև, որ քաղաքային իշխանությունները , գյուղատնտեսական ապրանքների վաճառքը մայրաքաղաքում առավել կազմակերպված դարձնելու նպատակով գյուղմթերքի շուկայի կազմակերպման համար տրամադրել են տարածք ՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ, որը հարելով մի քանի վարչական շրջանների՝ առևտրի համար կարող է լինել շատ ավելի շահեկան և հարմարավետ։
Նոր վայրում գյուղմթերքի առևտրի կազմակերպումը կազատի Արաբկիրի բնակիչներին բազմաթիվ անհարմարություններից, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կունենա Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը մեծ արտիստին արժանի մշակութային հրապարակ դարձնելու հնարավորություն»,- ասված է վարչական շրջանի տարածած հայտարարության մեջ։

Շատ հետաքրիքր է, թե ինչ անհավասար մրցակցային պայմանների մասին է խոսքը․ այն մասին, որ գյուղացին, օրինակ, 1 կգ պոմիդորը վաճառում է 120 դրամով, և այդ դեպքում սուպերմարկետում վաճառվող 250 դրամանոց պոմիդորն առնող չի՞ լինի։ Ամբողջ աշխարհում արտադրողը, հատկապես գյուղմթերք արտադրողը, ստանում է բացառիկ արտոնություններ և խրախուսումներ, որպեսզի հանկարծ չհրաժարվի հող մշակելուց, մեզ մոտ իշխանությունը մտահոգվում է վերավաճառողների գործը զարգացնելու դարդով։ Կամ հետաքրքիր է, թե ովքե՞ր են բողոքող բնակիչները՝ նրա՞նք, ովքեր այդ նույն տարածքում կրպակներ ունեն և կրկնակի թանկ գնով վերավաճառում են գյուղացուց ջրի գնով ձեռք բերած միրգն ու բանջարեղենը և հարստանում գյուղացու քրտնքի հաշվին։ Իրականում շուկայի գոյությունն ամենաշատը ձեռնտու էր տարածքի բնակիչներին, որոնք էժան գնով առաջին ձեռքից մթերք գնելու հնարավորություն ունեին։
Ինչ վերաբերում է շուկայում կաննոները չպահպանելու խնդրին, ապա քաղաքային իշխանությունը նրա համար է, որպեսզի սահմանի կանոններ և հետևի, որ դրանք պահպանվեն։ Կանոնները կարելի է պահել կամ չպահել ցանկացած վայրում։ Այլ հարց, որ հատուկ ստեղծվել է բարձիթողի վիճակ, որպեսզի արդարացվի շուկայի փակումը։ Իսկ շուկան փակել են, որ Սամվել Ալեքսանյանի գործին չխփեն։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7475 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am