Այսօր Հայելի ակումբում ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ՀՀ վարչապետի՝ օրերս արված դպրոցներն օպտիմալացնելու հանձնարարականի նպատակը բյուջեն ազատելն է որոշակի պարտականություններից:Ինչպես ասաց՝ դպրոցների օպտիմալացման համար լուրջ քննարկումներ են անհրաժեշտ, որտեղ իր խոսքը պետք է ասի նաև մտավորականը:
«Այո՛, բյուջեն ազատվում է որոշակի պարտականություններից, այսպես ասած, հավելյալ գումարով հարստանում է: Բայց արդյոք հաշվարկված է, թե բարոյական, դեմոգրաֆիկ առումով ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, արդյո՞ք չի ոտնահարվում մեր կենսական շահերը: Գյուղում ուսուցիչը համարվում է մտավորականություն, նրա շուրջ աուրա կա, հարգանք, այսինքն` դպրոցի փակվելու դեպքում գյուղը քիչ-քիչ կզրկվի իր դիմագծից: Սահմանամերձ գյուղերում աշակերտների թիվը կատաստրոֆիկ պակասել է, արդյոք հաշվարկե՞լ են՝ այդ գյուղերի երեխաները սովորելո՞ւ են, թե ոչ, ինչպե՞ս են գնալու հարեւան գյուղի դպրոց, կարո՞ղ են գնալ, թե ոչ: Գումարի հետեւեն ընկած՝ արդյո՞ք կենսական շահերը չենք ոտնահարում»,- ընդգծեց Միլիտոնյանը:
Գրողների միության նախագահի համոզմամբ՝ գյուղի ուսուցիչը հարգանք վայելող անձ է. «Եթե հիմա իմ փոխարեն այստեղ նստած լիներ Թումանյանը, էլի կասեին՝ բա մեր բյուջե՜ն, բա մեր վարկե՜րը: մտավորականի խոսքը անձի խնդիր չի, այն ժողովրդի կյանքի ու փորձի խնդիր է, որը պետք է հաշվի առնել»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը