Այսօր հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Զարգացման և կիրառական հոգեբանության» ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը հայտարարեց, որ լեզվի տեսչության փակումը շատ սխալ է, քանի որ շատ կարևոր հարցերի լուծուներ հենց այդ կառույցի ուսերին են դրված:«Լեզվի տեսչությունը մեծ հիմնարկ չէ, որ ցանկանում են օպտիմալացնել: Մի օղակ պետք է լինի, որ գիտության, կրթության ոլորտում լեզվի հետ կապված խնդիրները կարգավորի: Թարգմանչական խնդիրներ կան, նաև վերահսկող մարմին է պետք, անիմաստ է լեզվի տեսչությունը փակելը»,- ասաց Սամվել Խուդոյանը:
Մեկ այլ բանախոսի՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, կարծիքով էլ՝ լեզվի տեսչության անհրաժեշտությունն ունենք, քանի որ մեր լեզվամտածողությունն ահագնորեն աղճատվում, գռեհկանում է:
«Լեզվամտածողության աղճատում է լինում, իսկ լեզուն ազգային է: Շատ պաշտոնյա մարդկանց ելույթներ լսում ես, կարծում ես, որ կամք չունեն այդ բառերը չօգտագործելու համար: Երբ մարդու ականջը հիվանդ է լինում, մարդուն չեն վերացնում, այլ տեղային բուժում են անում»,- հավելեց Էդվարդ Միլիտոնյանը՝ հորդորելով խուսափել ագրեսիվ մեթոդներից և գալ ճիշտ հայտարարի:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը