200 զինյալներ՝ Ռուսաստանից. Լուկաշենկոն «կեղտոտ մտադրություններ» է գաղտնազերծում

Օգոստոսի 9-ին Բելառուսում կկայանան նախագահական ընտրություններ: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգ թեկնածու է գրանցել՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Անդրեյ Դմիտրիևին, Աննա Կանոպացկայային, Սերգեյ Չերեչենին և Սվետլանա Տիխանովսկայային: Չգրանցված թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոն և Վալերի Ցեպկալոն իրենց աջակիցներին կոչ են արել միավորվել և ընտրություններին իրենց ձայնը տալ Սվետլանա Տիխանովսկայային:

Նախօրեին գիշերը սկանդալային իրադարձություններ տեղի ունեցան Բելառուսում: Իրավապահները Մինսկի մերձակայքում ձերբակալել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 32 գրոհայինների:

Ինչպես «Բելտա» հեռուստաընկերությանը պատմել են իրավապահ մարմինները, ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Բելառուս է ժամանել ավելի քան 200 գրոհային՝ ընտրարշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար: Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը մայրաքաղաք ժամանելուց հետո «Վագներ»-ի գրոհայինները բնակություն էին հաստատել Մինսկի հյուրանոցներից մեկում, իսկ հուլիսի 27-ին տեղափոխվել են Մինսկի շրջանի առողջարաններից մեկը: Հեռուստաընկերությունը հրապարակել է գրոհայինների ցուցակը, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, ովքե՞ր են մնացած գորհայինները, իրավապահները չեն հայտնում:

Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ ինտեգրմանը, իսկ Լուկաշենկոյի հիմնական կարգախոսներից մեկը Բելառուսի ինքնիշխանությունն է: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ երրորդ ուժերը կփորձեն ապակայունացնել իրավիճակը Բելառուսում նախագահական ընտրությունների ժամանակ:

Իրավապահները ձերբակալել էին նաև լրագրողների, բողոքի հավաքներին մասնակցող ակտիվիստների:

Մինչ Բելառուսի նախագահի գրանցված թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տասնյակ հազարավոր մարդկանց էր հավաքում իր նախընտրական հանրահավաքներին, Բելառուսի իշխանությունները հրապարակեցին հարցման նոր արդյունքներ, որոնց համաձայն, երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վայելում է բելառուսցիների գերակշռող մասի աջակցությունը:

Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով 6-րդ անգամ է առաջադրվել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, պատրաստ է աջակցել Բելառուսի քաղաքացիների 72,3 տոկոսը: Այս մասին են վկայում Ecoom վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիալական հարցման տվյալները:

Բելառուսցի օգտատերերի շրջանում ավելի վաղ տարածվել էին մեկ այլ հարցման արդյունքներ: Նախագահի գրանցված մեկ այլ թեկնածու Սերգեյ Չերեչենը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ամերիկյան Gallup վերլուծական կենտրոնի հեռախոսային հարցման հնարավոր արդյունքները: Gallup-ի պաշտոնական կայքում հարցման արդյունքները կամ անցկացման մասին տեղեկություններ, սակայն, չեն հրապարակվել: Ամեն դեպքում այս հնարավոր հարցման արդյունքների համաձայն, գործող նախագահն ունի 8,4 տոկոս, Չերեչենը՝ 9 տոկոս, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 65,4 տոկոս:
Տիխանովսկայան ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսը պետք է դուրս գա Բելառուս-Ռուսաստան միասնական պետությունից և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարի: Նա ստիպված է եղել պատասխանել նաև Ղրիմի պատկանելիության մասին հարցին: Տիխանովսկայան ասել է, որ իրավական առումով Ղրիմն Ուկրաինայի տարածքն է, սակայն դե ֆակտո Ռուսաստանին է պատկանում:

Սվետլանա Տիխանովսկայան որոշել էր մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ նրա ամուսնուն՝ հայտնի ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն ձերբակալել էին: Մինչ նախընտրական արշավի մեկնարկը բելառուսցի քաղաքագետները համարում էին, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներն են ԱՄՆ-ում Բելառուսի նախկին դեսպան Վալերի Ցեպկալոն, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին և «Բելգազպրոմբանկի» նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկոն, ով որոշ տեղեկություններով վայելում էր Մոսկվայի աջակցությունը:

Վերջին երկուսը՝ Բաբարիկոն և Տիխանովսկին ձերբակալված են, իսկ Ցեպկալոն էլ վերջերս իր տղաների հետ միասին փախել է Մոսկվա:

Անգլերենի ուսուցչուհի Տիխանովսկայան փաստացի դարձել է բելառուսական ընդդիմության առաջնորդը և Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը: Ալեքսանդր Լուկաշենկոն չնայած իր դեմ բազմահազարանոց բողոքի հավաքներին, մտադիր է պայքարել իշխանության համար և նույնիսկ սպառնում է բելառուսցիներին՝ ասելով՝ թույլ չի տա, որ Բելառուսում լինի մայդան: Նա ի տարբերություն Տիխանովսկայայի մեծ հավաքներ դեռ չի անցկացրել, փոխարենը երեկ գնացել էր Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը, որտեղ հայտարարել էր, թե իրավապահների վրա հարձակման փորձերը պետք է անմիջապես կասեցվեն: «Տեսել եմ Մինսկում փողոցային ակցիաներից մեկի կադրերը, որտեղ մարդիկ հարձակվում են ոստիկանության վրա և նույնիսկ ոտքերով հարվածում իրավապահներին: Տղաները պետք է հասկանան, որ նրանք իրենց տանն են և պետք է թույլ չտան նրանց ոտքերով հարվածել: Ոչ մի դեպքում չգնալ սադրանքների, բայց նաև թույլ չտալ նեղացնել իրավապահներին», - հայտարարել էր Բելառուսի նախագահը:

Ինչևէ, նախընտրական թոհուբոհում Լուկաշենկոն հայտարարել է «Ռուսաստանի կեղտոտ մտադրությունների մասին»: Հուլիս 30-ին Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել՝ երկրի տարածքում շուրջ 3 տասնյակ արտասահմանցի վարձկանների ձերբակալության առնչությամբ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Լուկաշենկոն տեղի ունեցածը որակել է որպես «արտակարգ պատահար»: Նա նշել է, որ հետևում է ռուսների արձագանքին: Նախագահի կարծիքով՝ «նրանք արդարանալով քիչ է մնում ասեն, որ բելառուսական իշխանություններն են վարձկաններին բերել»:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է «ինչ-որ ձև արդարացնել իր կեղտոտ մտադրությունները»: Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրի իշխանությունները նպատակ չունեն «վարկաբեկել իրենց մտերիմ երկիրը»: «Եթե ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են, նշանակում է, պետք է դիմել ՌԴ-ի համապատասխան կառույցներին, որպեսզի վերջիններս բացատրեն՝ ինչ է տեղի ունենում», ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, եթե «ռուսները մեղավոր են, պետք է իրավիճակից պատվով դուրս գան, եթե անմեղ են՝ ավելի լավ»:

Այսպես, հուլիսի 29-ին Բելառուսի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 30 զինյալի, որոնց մեծ մասը, ըստ տեղեկությունների, Ռուսաստանի քաղաքացիներ են: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկրի տարածք են ներխուժել 200 զինյալներ «նախընտրական ժամանակաշրջանում Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու համար»: «Վագներ»-ի աշխատակիցները կասկածվում են Բելառուսում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ, ինչը լուրջ մեղադրանք է և կարող է վերաճել ռուս-բելառուսական լարման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3164 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am