Միավորել հրեաներին և մուսուլմաններին ահաբեկչության դեմ. Սպիտակ Տուն
Reuters-ը հայտնում է,որ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական, գեներալ Հերբերթ Մաքմասթերը հայտարարել է, որ Ամերիկայի առաջնորդը փորձում է միավորել հրեաներին, մուսուլմաններին և քրիստոնյաներին ահաբեկչության դեմ: « Սաուդյան Արաբիա, Իսրայել և Իտալիա այցերի ընթացքում նախագահը ուշադրության կարժանացնի միջազգային անվտանգության խնդիրները:Թրամփը կհաստատի Ամերիկայի և Իսրայելի անկոտրում կապը»,- ասել է նա և ավելացրել, որ նախագահը նաև կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:
