Պետական մտածողության, կառուցողականության, լայնախոհության, քաղաքական կոռեկտության մաստեր-կլաս` Ռոբերտ Քոչարյանից

Երկրորդ նախագահն, ինչպես ինքը նշեց, վաղուց չէր ներկայացել այն ձևաչափով, որ այս անգա՛մ էր ընտրել` հարցազրույց տալով միաժամանակ երեք հեռուստաընկերությունների, և շատ լավ է, որ խախտելով «կամերային հարցազրույցների» ավանդույթը, վերադարձավ հանրության հետ շփվելու այն ձևաչափին, որի հեղինակային իրավունքն, ըստ էության, հենց իրեն է պատկանում։

Չնայած`իրեն նույնքան, եթե չասենք` ավելի հարմարավետ է զգում ավելի լայն ասուլիսային ձևաչափերում, որովհետև երբեք «կոմպլեքսավորված» չի եղել, չի խուսափել յուրային և ոչ յուրային (ընդդիմադիր) լրատվամիջոցների անգամ «ամենասուր» հարցերից։ Եվ բոլորովին վատ չէր լինի` մի հատ էլ այդ «ֆորմատով» պատասխաներ հասարակական հնչողություն ունեցող հարցերին...

Եթե հիշում եք, 2018թ. օգոստոսի 14-ին, երբ Վերաքննիչ դատարանն` Ալեքսանդր Ազարյանի գլխավորությամբ, բավարարեց պաշտպանական կողմի պահանջը` նախագահին ազատ արձակեց, Ռոբերտ Քոչարյանն ասուլիս հրավիրեց, բայց «երիտհեղափոխական նեոբոլշևիկների» թայֆան խուլիգանական հարձակում գործեց գրասենյակի վրա և տապալեց ասուլիսը։ Հետո էլ վարչահրամայապետ Փաշինյանը զորակոչի ենթարկեց իր խաժամուժին` կոչ արեց «կալմեջ» անել և, որպես բողոքի նշան, արգելափակել դատարանները, բայց դա պատճառ չէ` հրաժարվելու լրագրողների հետ շփվելու «ընդլայնված ձևաչափից»։

Ամեն դեպքում, Քոչարյանն ասաց իր ասելիքը, անկախ նրանից, դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ չէ, և արեց դա այնպես, ինչպես ինքն է կարողանում` պարզ, անկեղծ, շիտակ, առանց անհարկի կրկնությունների, ավելորդաբանությունների։ «Ոմանց» հակառակ`դերասանություն չարեց, ձեռքը չխփեց սեղանին, չճչաց «լաչառ կնկա» պես, «չղժժաց», աչքերը սպառնալի չոլորեց, չհայհոյեց, չվիրավորեց ոչ մեկին, չանիծեց, չսպառնաց, շանտաժի չենթարկեց, չխորամանկեց, պոպուլիստական, պաթետիկ խոսքեր չասաց, մակերեսային դատողություններ, ջղաձիգ հայտարարություններ, անկանոն կտրուկ շարժումներ չարեց։ Ինչպես միշտ` անմիջական էր, չափած-ձևած, զուսպ, հավասարակշիռ, ինչպես վայել է պետական գործչին. «աբիժնիկության», քինախնդրության, մանրախնդրության ոչ մի նշույլ։

Ցանկացած մեկը, ում գլխին բառի բուն իմաստով ոչնչից սպիտակ թելերով գործ են կարել և երկու տարի է, պահում են պատանդի կարգավիճակում` բռնում են, վերադաս դատարանի որոշմամբ բաց են թողնում կարճ ժամանակով, ни отходя от кассы` բողոքարկում են որոշումը, գտնում մեկին, ով կվավերացնի «զոն նայողի» վերին կամքը, ու նորից բանտարկում (որ մարդա մեկն իրեն լավ զգա` գիշերը չարթնանա սառը քրտինքի մեջ, վեր չթռչի իր գիշերային մղձավանջների «հերոսի» ազատության մեջ գտնվելու մտքից), իրեն թույլ կտար իր հասցեին տիրաժավորվող կեղտոտ մեղադրանքներին հակադարձել համարժեք «շրխկան» ձևակերպումներով։ Ցանկացած մեկը, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանը. ուժեղ մարդը հենց նրանով է ուժեղ, որ ամեն փոքր բանից չի ընկնավորվում և հիստերիայի մեջ չի ընկնում։

Կարելի է վերլուծել` ինչ «մեսիջներ» հղեց նախագահն իր կողմնակիցներին, հին ու նոր հակառակորդներին (հետաքրքիր է, որ «հին հակառակորդների» մի մասը սկսել է վերաարժեվորել Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որից ուզում էին` շա՜տ էին ուզում «համաշխարհային բոբո» սարքել, որին անգամ Բեն Լադենը կնախանձեր), իշխանություն ունեցողներին, իշխանության «սազանդարներին», արտաքին գործընկերներին, ինչո՞ւ չէ` թշնամական Ադրբեջանի և Թուրքիայի վերնախավին, որ որոշել են էլի «սուր ճոճել» մեր վրա։

Կարելի է քննարկել` ինչ կարող էր ասել երկրորդ նախագահը, բայց չասաց, որովհետև դաստիարակությունը և ի բնե արժանապատիվ տեսակը թույլ չեն տալիս. ինչո՞ւ խնայեց անարժաններին, որ երկու տարի է` փորձում են ոչնչացնել իրեն, հողին հավասարեցնել իր վաստակը, արած-չարածը, և զրոյացնել անուրանալի դերակատարությունը, որ ունեցել է հայկական երկու պետությունների կայացման գործում։

Կարելի է «պոստուլատների» ձևով ամփոփել պետականամետության, պետական մտածողության, կառուցողականության, պոլիտկոռեկտության, բարեկրթության դասը` մաստեր-կլասսը, որ տվեց նախագահ Քոչարյանը նրանց, ովքեր, մոլորության մեջ լինելով կամ միտումնավոր, շարունակում են քարկոծել իրեն` մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ, այլոց «կերածը», թալանածը, գողացածը վերագրելով իրեն և հյուսելով «4 միլիարդի» բլեֆը։

Բայց այսօրվա չափանիշներով կարճ` երկու (ոչ թե 5-6) ժամանոց հարցուպատասխանի «մեխը» թերևս այն էր, որ «հին ու նոր» ասածը, այնպես, ինչպես «նոր» Հայաստանի թավշյա իշխանիկներն են դա հասկանում, խիստ հարաբերական է։

Կարելի է լինել «հին»` ժամանակի հոլովույթում, բայց ո՛չ հնացած` տարիների փորձով, փորձություններով կոփված, հարստացած, և իրերին ու իրադարձություններին «հեռվից» նայել` վերանալով փոքր, ճղճիմ, մերկանտիլ շահերից և իրողությունները համարժեք գնահատել անգամ ճաղերի հետևից, հստակ տարանջատելով կարևորն անկարևորից, առաջնայինը երկրորդականից։

Եվ հակառակը` կարելի է լինել «նոր», բայց հնից էլ հին, բարդույթավորված կույր ատելությամբ և վրեժխնդրությամբ, ուժը կորցրած, ձևախեղված, իրականությունից կիլոմետրերով հեռու, ի սկզբանե արատավոր, օտարածին, նեղմիտ «տրաֆարետային» պատկերացումներով։

Կարելի է լինել «նախկին», բայց նայել առաջ, և կարելի է լինել «նոփ-նոր», բայց անընդհատ հետ նայել, «հառաչ պոռալ», բայց խեցգետնի պես հետ-հետ երթալ` դեպի «սորոսագլոբալիզացվող» աշխարհ, որտեղ ազգային ինքնությունը տեղ չունի. ազգային դեմք, դիմագիծ ունենալը «մեղք» է` մերժելի մի բան, որից պետք է հնարավորինս արագ ազատվել` բռնելով «աշխարհաքաղաքացիության» ոչ մի տեղ չտանող ճանապարհը, որ, ինչպես Քոչարյանը նկատեց, անցյալ է, ոչ թե ներկա։ Առավել ևս` լուսավոր ապագա, որի մասին «ոմանք» սիրում են ճամարտակել։

Աչք ունեցողը տեսավ, հասկացողը հասկացավ`Ռոբերտ Քոչարյանը, «հին» լինելով հանդերձ, շատուշատ «նորերից» ավելի նոր է. և՛ «անցյալ» է, և՛ ապագա` կամուրջ անցյալի և ապագայի միջև, որ սորոսական «սուրոգատի» պողպատե ձվերից դուրս եկած «թավշյա» ճտերը համառորեն ուզում են քանդել, կտրել մեզ մեր արմատներից և դարձնել հիշողությունը կորցրած անհայրենիք ստրուկների, մանկուրտների հավաքածու։

Ա՛յն կապող օղակը, որ այնքա՜ն պակասում է մեզ ոչ հեռու անցյալը վերագնահատելու, դասեր քաղելու և առաջ շարժվելու (ոչ թե տեղում դոփելու կամ, որ ավելի վատ է, «զադնի տալու») համար։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 444 անգամ
Լրահոս
Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am