Չհետևել իմ դեմ սահմանված ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներին.ԿԺԴՀ
РИА Новости-ն փոխանցում է,որ Հյուսիսային Կորեան դիմել է միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցները չպահպանելու խնդրանքով, քանի դեռ ՄԱԿ-ը չի պարզաբանել դրանց օրինականությունը, ասվում է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներայացուցչի նամակում, որն ուղարկվել է համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների առաքելություններ: Փհենյանում Անվտանգության խորհրդի բանաձևերն անվանել են «շինծու՝ ընդդեմ Հյուսիսային Կորեայի»։ Հյուսիսային Կորեան մարտին դիմել էր ՄԱԿ՝ երկրի հանդեպ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցների օրինականության հարցով միջազգային իրավական համաժողով անցկացնելու խնդրանքով։
