Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել. ԵՄ «սև ցուցակում» հայտնվելու «շնորհիվ» հայկական ավիաընկերությունների մուտքը կարգելվի

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրելենք՝ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:

Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:

Ի դեպ, Երևան-Լիոն-Երևան երթուղին շահագործվել է շաբաթական 2-4 չվերթ հաճախականությամբ՝ չհաշված ավիաընկերության կողմից դեպի Եվրոպա շուրջ 15 ուղղությամբ իրականացվող չարթերային չվերթերը:


Փաստենք, որ մեզ հավաստիացնում էին, որ «սև ցուցակում» հայտնվելը թեև լավ բան չէ, սակայն դրա հետևանքով կրած վնասներն էլ մեծ չեն լինի, սակայն 168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը:
Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանից:

Խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ հայկական ավիաընկերությունների առջև օդային սահմանները փակեց ոչ միայն ԵՄ-ն, այլ նաև Իսրայելը:

«Ես նման բան չեմ կարող հաստատել»,- ասաց ՔԱԿ պաշտոնյան, ապա խնդրեց հարցը պարզել ավիաընկերության հետ:

Նա հավելեց նաև, որ իսրայելական կողմը տարբեր առաջարկներ է արել, որոնց մասին ավիաընկերությունն ավելի լավ գիտի, հետևաբար՝ ճիշտ կլինի մանրամասների համար դիմել իրենց:

Նկատեցինք, որ ցանկանում ենք Քաղավիացիայի պետական կոմիտեի պաշտոնական դիրքորոշումը հասկանալ խնդրի վերաբերյալ, և, որ կարծես թե ինքն է այն պաշտոնատար անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին:

«Նորից եմ կրկնում, հարցն ավելի ճիշտ է պարզաբանել ավիաընկերությունից: Սա՝ առաջինը: Եվ երկրորդ՝ ամեն մի պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի օդանավերի և ավիաընկերությունների թույլ տա թռիչքներ իրականացնել: Մենք էլ, եղել են ժամանակներ, որ հաշվի առնելով որևէ ավիաընկերության հեղինակությունը կամ ինչ-որ խնդիր, ինքնուրույն որոշում ենք կայացրել չթույլատրել տվյալ ավիաընկերությանը գալ Հայաստան ու թռիչքներ իրականացնել: Եթե հիմա Իսրայելի պետությունը որոշում է կայացրել, որ TCO սերտիֆիկատ չունեցող ավիաընկերության թույլ չտա երկիր, դա բացառապես գտնվում է իր տիրույթում»,- նշեց Ստեփան Փայասլյանը՝ հավելելով, որ ինքը, իհարկե, տեղյակ է, բայց ճիշտ կլինի, որ ավիաընկերությունը խոսի այդ մասին, քանի որ Իսրայելն իրեն առաջարկ է արել, մանրամասներն ավելի լավ է իմանալ հենց նրանցից:

ՔԱԿ պաշտոնյան նաև մեզ խորհուրդ տվեց դիմել Կոմիտեի ղեկավարի օգնականին, և եթե վերջինս որոշի, որ ինքն է այն անձը, ով մեզ պետք է սպառիչ պատասխան տա, ինքն այդ պատասխանը կտա:

Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, արդյո՞ք Կոմիտեն խնդիրներ չի տեսնում այն բանում, որ գնալով ընդլայնվում է այն երկրների ցանկը, ովքեր իրենց օդային սահմանները փակում են մեր առջև, Ստեփան Փայասլյանն ասաց.

«Ձեր հարցն իրականում տեղ ունի, բայց ունենք այն, ինչ ունենք, և այս պահին այդ պետության դիրքորոշումը դեռևս հստակ և վերջնական չէ»:

Նա նկատեց նաև, որ, եթե Եվրամիությունն արգելել է մեր օդանավերին եվրոպական տարածք մուտք գործել, ուրեմն դրա համար հիմքեր է ունեցել:

«Այսինքն՝ չի ուզում, որ իր օդային տարածքով թռչի, և Աստված մի արասցե, հանկարծ վթար լինի: Եվ զգուշացնում է իր քաղաքացիներին, որ տվյալ ավիաընկերությունը խնդիր ունի»,- ասաց ՔԱԿ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:

Հիշեցրինք, որ մեր մտահոգությունը ոչ Եվրոպան է, ոչ Իսրայելը, այլ այն, որ երկրի հեղինակությունն է տուժում, և, փաստորեն, կարող է գործել ձնագնդու էֆեկտը, ու Եվրոպայից ու Իսրայելից հետո այլ երկրներ ևս չցանկանան իրենց օդային տարածքներում տեսնել մեր օդանավերը:

«Ես հասկանում եմ՝ Դուք ինչի մասին եք խոսում, և շարունակում եմ, որ, եթե կա փաստ, որ, եթե նման որոշում է կայացվել մի պետության կամ հեղինակավոր կառույցի կողմից, ուրեմն կարելի է ենթադրել, որ կարող էր նման էֆեկտ լինել: Հետևաբար՝ մեզ մնում է ջանքեր ներդնել, ուղղել այդ ամենը և հակառակն ապացուցել: Ընդունում են, որ դա կամայականություն չէ, և կարող էր ինչ-որ մեկի կյանքը վտանգվել: Այնպես որ, ավելի լավ է շտկել խնդիրներն ու գնալ առաջ»,- ասաց Ստեփան Փայասլյանը:

Խոսեցինք նաև «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ, ով, չգիտես ինչու, չհաստատեց դեպի Իսրայել չվերթերի սահմանափակման մասին լուրերը՝ նշելով, որ այս պահին ամեն բան խոսակցությունների մակարդակում է, սակայն որևէ պաշտոնական ինֆորմացիա իրենք դեռ չունեն:

«Այս պահին մենք որևէ պաշտոնական տեղեկատվություն չունենք, որ որևէ հայկական ավիաընկերություն չի կարողանալու թռչել Իսրայել: Մեր չվերթերը պլանավորված են և իրականացվելու են՝ ըստ չվացուցակի: Այս պահին ես որևէ այլ պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ասաց Գևորգ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք որքան հայկական, նույնքան էլ միջազգային ավիաընկերություն են այն առումով, որ միջազգային թռիչքներ են իրականացնում, հետևաբար՝ նման տեղեկությունն առաջինն իրենց կհասներ:

Թե ինչու Գևորգ Խաչատրյանը հերքեց անհերքելին, չգիտենք: Կարող ենք ենթադրել միայն, որ միգուցե դա արվեց չխախտելու համար ՔԱԿ-ավիաընկերություն պայմանավորվածությունը, կամ գուցե ինչ-որ բանի են սպասում ու չեն ուզում՝ լուրը տարածվի:

168.am

դիտվել է 629 անգամ
Լրահոս
«Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am