Թուրքիայի զորքերն ու զրահատեխնիկան՝ ՀՀ սահմանի մոտ. Փաշինյանի զգուշավոր ակնարկը Պուտինին

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում, անդրադառնալով այսօրվանից մեկնարկելիք Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին, փոխանցել է պաշտոնական Անկարայի մեսիջը՝ «Ադրբեջանը մենակ չէ»: «Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ ենք ունենալու, քանի որ նրանց հետ ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր ունենք: Որտեղից էլ սպառնան Ադրբեջանին, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիան մինչև վերջ կշարունակի լինել Ադրբեջանի կողքին: Սակայն սա չի նշանակում, որ այսպիսով փակում ենք դիվանագիտության դռները», - ասել է Քալընը՝ նկատի ունենալով նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները տարածաշրջանային մի շարք հարցերի թվում քննարկել էին նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեման: Քալընի խոսքերով, այս հարցում նախագահ Էրդողանի դիրքորոշումը հստակ է. - «Մենք Ադրբեջանի կողքին ենք, Ադրբեջանի միությունը, միասնությունն ու անվտանգությունը նաև մերն է: Եվ այստեղ ոչ մի կասկած չկա: Իր մոտեցման մասին Էրդողանը հայտնել է նաև Պուտինին՝ նրան առաջարկելով օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները լարվածության թուլացման համար»:

Քալընն ընդգծել է, որ երկու նախագահների հեռախոսազրույցը արդյունավետ է անցել. «Համաձայնության են եկել միասին աշխատել, լարվածությունը նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկել, կողմերին առաջարկներ անել և անմիջապես բանակցություններ սկսել: Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերին այս պայմանավորվածության արդյունքը կերևա:

Էրդողանի, առհասարակ թուրք պաշտոնյաների խոսքը ոչինչ չի նշանակում: Նրանք կարող են ասել մի բան՝ անել հակառակը: Ինչ պայմանավորվածության մասին է խոսքը՝ անհասկանալի է:

Եթե Մոսկվան պահանջել է Թուրքիայից կայունությանը նպաստել, այլ ոչ թե ավելի թեժացնել իրավիճակը Հայ-ադրբեջանական սահմանին՝ ինչպե՞ս հասկանալ թուրք-ադրբեջանական շարունակվող սպառնալիքներն ու այսօրվանից մեկնարկող մինչև օգոստոսի 10-ը շարունակվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դաշինքի շրջանակներում վաղը օդային ու ցամաքային համատեղ զորավարժություններ կսկսվեն: Օդային ուժերը հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը զորավարժություններ կանցկացնեն Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-5-ը՝ Բաքվում և Նախիջևանում:

Զորավարժություններին ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր: Anadolu գործակալության հաղորդմամբ, զորավարժություններին մասնակցող թուրքական ցամաքային զորքի և զրահատեխնիկայի մի մասը արդեն իսկ մտել է Նախիջևան:

Սահմանին տեղի է ունեցել զորքի դիմավորման, երկու երկրների դրոշների փոխանակման հանդիսավոր արարողություն: Թուրքական ռազմաօդային ուժերը վայրէջք են կատարել Բաքվում:

Չնայած Թուրքիան և Ադրբեջանը ամեն տարի նմանօրինակ համատեղ զորավարժություններ են անցկացնում, այս անգամ դրանց հատուկ ուշադրություն ու կարևորություն է տրվում հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին:
Մամուլում արդեն իսկ հրապարակումներում կարծիքներ են քննարկվում Հայաստան-Թուրքիա պատերազմի բռնկման մասին, ու այդ համատեքստում քննարկում են՝ արդյոք Ռուսաստանը լիովին կաջակցի Հայաստանին:

Երեկ նույն հարցը բարձրացրեց Փաշինյանը: Ենթատեքստը պարզ էր՝ իսկ եթե հանկարծ Ռուսաստանը չաջակցի Հայաստանին...

Ռուսական РБК-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը ծավալուն անդրադարձ արեց Թուրքիայի պահվածքին: «Առաջին հերթին՝ դա Թուրքիան էր, որ հրահրում էր հակամարտությունը։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, այլև արդարացնում է Ցեղասպանությունը։ Եվ կա մեկ այլ գործոն՝ Թուրքիան, ինչպես և այս դարասկզբին, երազում է վերահսկողության տակ առնել Կովկասը։ Եվ վերջին 30 տարիներին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, թուրքերը ամենօրյա աշխատանք են տանում այդ երազը, այդ նպատակը իրականություն դարձնելու համար։ Եթե դա իրականություն դառնա, կարծում եմ՝ առաջին հերթին ռուսաստանցիների համար ակնհայտ է, թե ինչ հետագա աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներ դա կունենա», - ասել է Փաշինյանը։

Քննադատելով Թուրքիային՝ նա միաժամանակ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, առանձնացնելով հատկապես Ռուսաստանի «բացառապես կառուցողական» դերը։ Արձագանքելով քննադատություններին, թե ինչո՞ւ է Թուրքիան այդքան միանշանակ պաշտպանում Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանը նույն ոգով չի սատարում դաշնակից Հայաստանին, Փաշինյանը հիշեցրել է՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միջնորդ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և նրա գործողությունները պետք է լինեն այդ համատեքստում։ «Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրադարձություններից, քանի որ այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանի կենսական կարևորության շահերին, այլև ՌԴ-ի համար կենսական կարևորություն ունեցող հետաքրքրություններին։ Այստեղ ոչ միայն տարածաշրջանային անվտանգության հարցն է որոշվում, այլև՝ համաշխարհային, քանի որ հիմա մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան թեժ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում թեժացումը կարող է բերել գլոբալ աղետի»։

Ինչպես նկատում ենք Փաշինյանն էլ հայ-ադրբեջանական լարման ֆոնին չի բացառում պատերազմը Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ:

Մի կողմից Փաշինյանը, կարծես, ռուս լրագրողի հետ հարցազրույցում ներկայացնում էր ռուսական շահը՝ Հայաստանի հետ հարաբերություններով, մյուս կողմից, սակայն պարզ էր, որ նա դա ասում էր, քանի որ Պուտինի հետ իր հարաբերությունների ներկայիս մակարդակը թույլ չի տալիս վստահ լինել, որ այդ փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6757 անգամ
Լրահոս
Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մասնավոր սաունայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ դեռահաս Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը ԿԳՄՍՆ-ի փնթի աշխատելաոճը․ անգլերենի թեստերը եղել են թերի Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի Կաթողիկոսի սառնասրտությունն ու Փաշինյանի նյարդային դողը Նաթան եւ Հայկազուն Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իշխանությունները փորձում են վիժեցնել եպիսկոպոսաց ժողովը «ՔՊ-ի դեպքում հոգեվարք չի, մսեվարք ա»․ Դավիթ Ամալյան Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իրանի 2 քաղաքում պայթյուններ են որոտացել Խոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում Հարձակման դեպքում Իրանի պատասխանը չափազանց հզոր կլինի․ Արաղչի Փաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում․ Մխիթարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. սպասվում են տեղումներ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ԻՀՊԿ-ն հերքել է ՌԾՈւ հրամանատարի դեմ մահափորձի փաստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am