Էդմոն Մարուքյանին եւ մյուսներին մեղադրանք կառաջադրվի՞

Քանի Հայաստանում իրավական համակարգի պատասխանատուներն իրավաբանությունից կիլոմետրերով հեռու սասունխաչատրյաններն ու արթուրդավթյաններն են, մեր երկրում իրավական ֆարսերի պակաս չի զգացվի։ Նախօրեին դրանց թիվը համալրվեց եւս մեկով։ Մեղադրանք առաջադրվեց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին այն բանի համար, որ նա բռնության էր ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։

Հռհռալ պետք չէ, այո, հենց դրա համար է նրան մեղադրանք առաջադրվել, ըստ մեղադրանքի, որը խուլիգանություն է որակվել, եթե Արթուր Դանիելյանը խուլիգան չլիներ, ծեծ չէր ուտի։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին է տեղի ունեցել միջադեպը, երկու կողմերի պատմածով Ալեն Սիմոնյանը քայլելիս է եղել եւ բարեւել Դանիելյանին, վերջինս էլ նրան քաղաքակիրթ լեզվով ասած անբարոյականի զավակ է անվանել, ինչից հետո իշխանական պաշտոնյան գլխով հարվածել է Դանիելյանի քթին, այն կոտրվել է եւ վիրահատության ենթարկվել։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով մայիսին հարուցվել էր քրեական գործ: Երկու ամիս անց, միայն Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց, այն պարագայում, երբ բռնությունը կիրառվել էր Սիմոնյանի կողմից։ Բացի այդ, եթե առաջնորդվենք ՀՔԾ-ի երկաթյա տրամաբանությամբ, ապա նույն մեղադրանքը, կամ առնվազն խուլիգանության հոդված պետք է առաջադրել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով բառացիորեն մեկ օր առաջ խորհրդարանում Սիմոնյանի հետ լեզվակռվի ընթացքում նրան անվանեց «անբարոյականի զավակ»։

Իրավաբանները նկատեցին նաեւ՝ եթե արարքը, որն ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք չէր հասարակական կարգի հանդեպ (խուլիգանության դեպքում դա անհրաժեշտ է), այլ անհարգալից վերաբերմունք էր կոնկրետ անձի հանդեպ, արժանանում է քրեաիրավական գնահատականի, ապա հարվածողի արարքը ևս ՊԵՏՔ է արժանանա քրեաիրավական գնահատականի։ Հետևաբար, Ալեն Սիմոնյանին ևս պետք է մեղադրանք առաջադրվի։

Եւ առհասարակ, հայհոյաբերան իշխանականներին նույն սկզբունքով կարելի է մեղադրյալ ճանաչել, էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանից, ով շուրջօրյա գրաֆիկով հայհոյում ու վիրավորում է նախկիններին։ ՀՔԾՇ-ն, ըստ էության, հերթական անգամ ցինիզմի ու ամենաթողության մաստեր կլաս ցուցադրեց։ Թեպետ այլ բան չէր էլ կարելի սպասել, իշխանության մոտ ձեռագիր է դարձել, հարձակվել, ջարդել, փշրել, հետո մեղադրել ծեծվողին, վնաս կրողին։ Այդպես եղավ Հայելի ակումբի վրա հարձակման գործով։

Որոշ լածիրակներ ձվերով հարձակվեցին լրատվամիջոցի վրա, վնասեցին գույքը, բայց հետո մեր դեմ հայց ներկայացրեցին միայն այն բանի համար, որ իրենց սեփական անուններով էինք կոչել, ինչն ընդունել էին վիրավորանք։

Անի Սահակյան

դիտվել է 1886 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am