Այս իշխանությունները ներ­սից քան­դում ենք մեր ազ­գա­յին ինք­նու­թյան կա­րև­ո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րը. Դավիթ Սարգսյան

«Փաստ» թերթը գրում է. Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը խիստ բացասական է գնահատում այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում՝ «Հայ գրականություն» առարկայի չափորոշիչներ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման դադարեցում և այլն: «Երբ համադրում ենք փաստերը, կատարվող իրողությունները, երևում է՝ սա ոչ թե միամիտ է արվում, տգիտության արդյունք է կամ պատահական է ստացվել, այլ պարզապես քաղաքականություն է, որն իրականացվում է: Ինչ վերաբերում է դասագրքերին, եկեղեցու, հայ ժողովրդի պատմության, նույնիսկ ռազմագիտության հանդեպ վերաբերմունքին. սա սազական չէ, ավելի ճիշտ՝ անհարիր է ինքնիշխան պետության պետական քաղաքականությանը, սա չակերտներով կարելի է համարել պետական քաղաքականություն, որովհետև սա ճիշտ հակառակն է նրա, ինչը պետք է վայել լիներ ազգային պետության քաղաքականությանը:

Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է, այսինքն՝ եթե ցանկանում ենք դիմակայել գլոբալիզացիայի վտանգներին, բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին, մեր ուժերը պետք է կենտրոնացնենք արտաքին աշխարհից եկող երևույթների դեմ, բայց ներսից քանդում ենք մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչները, հիմնասյուները, որոնց վրա ձևավորվում է ազգը, որոնց վրա պահպանվում է ազգային դիմագիծը, որն աշխարհի գեղեցկության, կատարելության գրավականներից մեկն է:

Փաստորեն, ավելի կաթոլիկ դուրս եկանք, քան Հռոմի պապը: Ինքներս ենք մղվում դեպի տարաբնույթ կոնվենցիաները: Սա մի ճանապարհ է, որով եվրոպական երկրներն անցել են և հիմա հետդարձ են ուզում անել, ինչը որոշ երկրների համար անհնարին է: Եթե երեխայի մեջ դնում ենք սեռական դաստիարակության գաղափարը, նրա մեջ սպանում ենք մանկությունը: Բաներ կան, որոնք տարիքի հետ պետք է գան:

Ի վերջո, մարդկությունը հազարամյակների պատմություն է անցել, այս նորաթուխ գործիչները կարծում են, որ իրենք ստեղծեցին պետություն, ազգ, իրենք էլ պետք է վերացնեն: Դա այդպես չէ: Այսօր Եվրոպայում չկան ազգային մշակույթներ, իսկ մշակույթն ազգի ինքնության գլխավոր գործոններից մեկն է:

Կա եվրոպական մշակույթ, ո՞ւր է իտալական միջնադարյան մշակույթը, հունական, անգլիական, ֆրանսիական մշակույթը, ամեն ինչը լղոզվել է: Եվրոպան այսօր կաթվածահար է, կործանվում է իր իսկ կեղծ ժողովրդավարական, մարդու կեղծ իրավունքների, երկակի, քառակի կեղծ ստանդարտների ճանապարհը բռնելու պատճառով: Հիմա անում ենք բան, որը պարզապես դավաճանություն է մեր տեսակին:

30 տարվա մեջ պետք է ունենայինք մեր պետական ազգային քաղաքականությունը: Չի կարելի վերցնել դասագրքերի ամերիկյան, սինգապուրյան ձևը: Ունենք մեր ձևը, եթե տգետ են, թող հարցնեն, ասենք: Դասագրքերից հանում են Ղազարոս Աղայանին: Թող նրա կրթական գործերը կարդան:

Չի կարելի Շառլ Պեռոյի հեքիաթներով ապրել, պետք է մի քիչ էլ սեփական հեքիաթներին ծանոթ լինել, մշակույթի ղեկավարներն էլ գոնե մեկ քառատող Թումանյանից անգիր իմանան: Սա մի չար երազ է, բայց եթե նույնիսկ չար երազ լիներ, արթնանայիր, չէիր հավատա, որ նման երազ ես տեսնում:

Ասում են՝ սևագրությունն են ներկայացրել հանրությանը: Սուտ են ասում, սևագրությունը երբեք հանրությանը չի ներկայացվում, ներկայացվում է տարբերակը: Պետք չէ դեմագոգիա անելով խաբել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Անդրադառնում է բուհ չընդունված ուսանողների բողոքի ակցիաներին: «Երեխաներն ուզում են սովորել: Չեն ասում՝ հեռացի՛ր, չեն ասում՝ ամբարտավան և գռեհիկ եք, ասում են՝ թողեք, սովորենք: Ինչո՞ւ եք կոտրում այդ երեխաներին:

Դժվար է տեղերը շատացնել, ուզում են եվրոպական փորձը կիրառել, այնտեղ կա ազատ ունկնդրի կարգավիճակ, թող ընդունվեն, առաջին կիսամյակից հետո պարզ կլինեն սովորող-չսովորողները: Նրանց ակցիաների մեջ փորձում են քաղաքական տարրեր մտցնել, կապում են այս կամ այն գործիչների անվան հետ:

Այս ի՞նչ եք անում: Հետախուզությամբ, հակահետախուզությամբ և քննչական գործունեությամբ զբաղվելու փոխարեն ձեր գործով զբաղվեք: Մի՞թե փողոց փակելը բողոքի ակցիա չէ, իրենք փողոց փակելով են եկել:

Փողոց փակելը մտնում է բողոքի ակցիաների տրամաբանության մեջ: Կարող է ռադիո մտնեն, դուռը կոտրեն: Կուզենան դատարանները կփակեն, դրանք մեթոդներ են, որոնց համար ոչ ոք չի պատժվել: Առողջապահության նախարարն ասում է՝ դատարանի վճիռը չեմ կատարելու, ներողություն չեմ խնդրելու: Դատարանի վճիռը չկատարելու համար պետք է ցմահ դատապարտեն: Դատարանի վճիռը չի քննարկվում այդ ձևով»,նշում է մեր զրուցակիցը:

Նա հիշեցնում է՝ երբ կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, միավորվեցին նախարարությունները, միաժամանակ փակվեց սփյուռքի նախարարությունը: «Սփյուռքի հետ հանձնակատարով չեն աշխատում: Սփյուռքը բավականին նուրբ, բազմաշերտ, բազմաբնույթ երևույթ է, ընդ որում, ծավալով 3-4 անգամ ավելի, քան մեր հանրապետության ներսում են ապրում: Նրանք ապրում են ցաքուցրիվ, տարբեր երկրներում, տարբեր օրենքների ենթակայության ներքո:

Հարություն Մարությանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն-խմբ.) Ստամբուլի կոնֆերանսում ասում է՝ ես ցեղասպանագետ չեմ: Այդ դեպքում ինչո՞ւ ես գնացել ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, դա բավական չէ, ասում ես՝ մենք հիշում ենք, իսկ հիշողությունը տրանսֆորմացիայի է ենթարկվում ժամանակի ընթացքում, բայց չենք պահանջում:

Սա ի՞նչ է: Հիմա էլ Մատենադարան են մտել, այնտեղ են ցեցը գցել: Այս ամենը շղթայի օղակներ են, որոնք գործում են հայ գաղափարի, հայի տեսակի դեմ: Սա պետք է թույլ չտալ: Ովքե՞ր են ընդգրկված հանձնաժողովներում, ի՞նչ կապ ունեն մշակույթի, գրականության, պատմության, մեր նկարագրի հետ: Խորհուրդներ չեն ընդունում, ինչ որոշել են, դա անելու են:

Իրենց գիծն ունեն, և այդ ռելսերով գնալու են, «տրամվայը գծերից չպետք է հետ ընկնի»: Այստեղ խնդիրը հակամշակութային և ապազգային տեսակն է: Այս ամենի մեջ սատանայական, չար ուժի նմանվող մի բան կա: Այս ընթացքում մի բարի բան չարվեց: Ամեն ինչ գլխիվայր շրջվել է»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am