Ո՞նց կարող է կինը նախորդ օրն ամեն ինչ անել ամուսնու հետ, իսկ հաջորդ օրը նման պատմության մեջ գցել նրան. Ջուսի ամուսինը հակադարձում է

«Ինչ կոմունալի մասին է խոսքը, ամոթ չի անում, որ նման հիմար, ճղճիմ թեմաներից է խոսում այն տղամարդու մասին, որ 1 տարի իրեն թև ու թիկունք է եղել բոլոր հարցերում: Ես չեմ ուզում մանրանալ, ես այդքան էժան տղա չեմ, իմ ամբողջ կյանքում ես աշխատել եմ և ստացածս բաժանել: Թող գետինը մտնի, որ ասել է, թե իբր կոմունալները չեմ վճարել: Ես իրեն սիրել եմ որպես կին, որպես անձնավորություն: Ես 1 տարի իմ աբողջ օրը նվիրել եմ նրան, իմ գործը մի կողմ թողած` նրանով եմ զբաղվել, որ նրա համար լավ լինի»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ջուսի արդեն նախկին ամուսինը՝ փաստաբան Վահագն Մանուկյանը` անդրադառնալով Ջուսի այն հայտարարությանը, որ ինքն ամուսնուց պարզապես պահանջել է կումունալները վճարել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Asekose.am-ի հետ զրույցում Վահագնը նշել էր. «Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող»: Մեզ հետ զրույցի ընացքում Վահագնը պատմեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր և Ջուսի միջև, և ինքն ինչ պատմության մեջ է ընկել նրա պատճառով: «Մի օր առավոտյան իմանում եմ, որ նախորդ օրը նա դիմել է դատարան, ավելին ասեմ` ոստիկանությունից մեր տուն էին եկել, քանի որ Ջուսը և նրա մայրը նրանց ասել էին, որ ես իրեն ահաբեկում եմ, սպառնում եմ: Այդ ամենն ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ նախորդ օրը մենք սովորականի պես ընթրել էինք, զրուցել: Ո՞նց կարող է կինը այդպես վարվել մի տղամարդու հետ, ով բոլոր հարցերում միշտ նրա կողքին է եղել, ո՞նց կարող է կինը նախորդ օրն ամեն ինչ անել ամուսնու հետ, իսկ հաջորդ օրը նման պատմության մեջ գցել նրան: Եթե ինքը պետք է նման կերպ վարվեր ինձ հետ, ուրեմն ինչու՞ է ինձ հետ հաց կերել, անկողին կիսել, ինչու՞ եմ ես նրա անձնական հարցերը լուծել, որ մի նորմալ կին նման կերպ կվարվեր»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը, որ Ջուսն իր համարձակ կերպարով և ազատ պահվածքով աչքի էր ընկնում նաև ամուսնությունից առաջ, և այդ ամենը Վահագն ը գիտեր, մեր զրուցակիցը նշեց. «Ես այնքան տղամարդ եմ, որ կարող էի վերջ դնել նրա անցյալի խոսակցություններին, բայց այդ ամենը նրան պետք չէր: Ես այնքան մեծահոգի տղա եմ, որ այդ ամենը կարող էի մի կողմ դնել: Բոլորն էլ տեսնում էին, թե նա որքան է փոխվել իր կերպարով: «Հայաստան» երգը ստեղծեցինք, բոլոր հարցերում նրա կողքին եղա: Ես միշտ ասել եմ` աղջիկ ջան, մենք Հայաստանում ենք ապրում, մի քիչ զուսպ պահիր քեզ, կողքդ ամուսին ունես, ամուսինդ էլ ինքնասիրություն ու պատիվ ունի: Թող էլի իր բեմական, փետուրներով հագուստը կրեր, բայց ոչ այնպես, որ ասեին` ինչ սիրուն տուտուզա: Մի քանի տարի հետո ոչ մեկ չի հիշելու նրա շարժումներն ու հագուստները, նա մնալու է միայնակ ` կյանքի դժվարությունների դեմ, բայց ես այնպիսի տղամարդ եմ, որ այդ դեպքում էլ նրան պատրաստ կլինեմ թև ու թիկունք լինեմ: Այո, չեմ ժխտում, որ ես կոպիտ եմ, վայրենի, բայց ես երբեք չեմ կարող ընդունել նման ազատ կյանքով ապրող կնոջը: Մի քանի տարի հետո ոչ մեկ չի հիշելու նրա շարժումներն ու հագուստները, նա մնալու է միայնակ` կյանքի դժվարությունների դեմ, բայց ես այնպիսի տղամարդ եմ, որ այդ դեպքում էլ նրան պատրաստ կլինեմ թև ու թիկունք լինեմ: Այո, չեմ ժխտում, որ ես կոպիտ եմ, վայրենի, բայց ես երբեք չեմ կարող ընդունել նման ազատ կյանքով ապրող կնոջը: Եթե վաղը մեր երեխային ցույց տային իր մոր բաց հետույքով նկարները, ի՞նչ պետք է անեինք, ի՞նչ պատասխան պիտի երեխաս տար, պիտի գնայի տղայիս կամ աղջկաս կողքին որպես փաստաբան կանգնե՞ի: Չի կարելի կիսամերկ նկարները տարածել սոցիալական ցանցերում կամ փետուրներով հագուստներով ելույթ ունենալ դեռահասների առաջ: Ո՞ր մի տղամարդուն դուր կգա, որ իր կինը մինչև գիշերվա 2-ը ինչ-որ ակումբում է: Բացի դրանից, եթե ինքն իրեն լավ երգչուհի է համարում, ինչու՞ է գնում «Ճ կլասի» ակումբներում երգում: Թող նախևառաջ ինքն իրեն և իր արվեստը հարգել սովորի: Ուզում եմ դիմել մեր մշակույթի նախարարին և «սիմպատիչնի» վարչապետին, որ մտածեն, թե նման քայլերով ուր ենք գնում», -մեզ հետ զրույցի ընթացքում անկեղծացավ Վահագնը: Անդրադառնալով իր հասցեին Ջուսի հնչեցրած այն մտքերին, որ իր նման տղամարդուց պետք է հեռու մնալ, որ ինքը խղճում է նրան, Վահագնը նշեց, որ ինքը մարդուն ներել գիտի: «Ես թքած ունեմ, թե նա ինչ է գրում, ես իմ թասիբի մասին եմ մտածում: Ես շատ մեծահոգի եմ, ես նեղության մեջ մարդու կողքին կանգնող տղա եմ, ես ամեն ինչում եմ նրան թև ու թիկունք եղել, եղել եմ, կամ ու պատրաստ եմ լինել: Եթե ուզում էր բաժանվեր ու շարունակեր իր ազատ կյանքը, միանգամից թող ասեր, ոչ թե նման ճղճիմ պատմություն սարքեր: Մի քանի օր առաջ գրել էր, որ լավ ու երջանիկ օրերը միշտ կհիշի, բա այդ օրերը հիշելիս ձեռքդ չկոտրվե՞ց իմ դեմ դիմում գրելիս»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Վահագն Մանուկյանը: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2016 թվականի հուլիսի 9-ին`Ջուսի ծննդյան օրն անակնկալ մատուցելով բոլորին:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G20-ի գագաթնաժողովին Նիկոլը էժան լոլիկի դիմաց ուրացավ Հայոց ցեղասպանությունը, մոռացավ 1.5 միլիոնի ճակատագիրը․ Կարապետյան (video) Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (video) Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ Նման արարքները չեն ներվում․ Վեհափառ Հայրապետի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը (video) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Ադամ Սահակյանի մայրը՝ Աբաջյանի մորը «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am