Ստեղծվելու են հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար. Զարուհի Փոստանջյան
Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության երթը: Երթի մասնակիցները «Երկիր Ծիրանի», «Մենք ենք տերը մեր երկրի», «Մենք միասին ենք ազատագրելու մեր երկիրը» վանկարկումներով Երեւանի Մաշտոցի պողոտայով շարժվեցին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց կուսակցության գաղափարախոսությունում առաջնային է համարվում ՀՀ քաղաքացին: «Պետք է արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները նույնպես կարողանան ընտրելու հնարավորություն ունենալ: Մեր կուսակցությունը հանդես է գալու օրենքի նախագծով, որը հնարավորություն չի տալու պաշտոնավարելու այն անձանց, ովքեր կապ են ունեցել մարդու իրավունքների ոտնահարումների, ապօրինի հարստացման հետ: Ստեղծվելու են հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,- ընդգծեց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները:
