«Էն ամենը, ինչ Զարուհին ասում ա, դրա քոքը Պուտինն ա, Պուտինն ա նշանակում նամեստնիկ ստեղ»
Այսօր Ազատության հրապարակում Երկիր Ծիրանի կուսակցության ամփոփիչ հավաք-համերգի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը հայտարարեց, որ պետք է արմատախիլ անել և ներկայիս իշխանության վերջը տալ: «Էն ամենը, ինչ Զարուհին ասում ա, դրա քոքը Պուտինն ա, որովհետև Պուտինն ա նշանակում նամեստնիկ ստեղ: Սերժիկը չլիներ, Պողոսը պիտի լիներ: Էլի ռուսը, ռուսական ցարը պիտի նշանակեր նամեստնիկ ստեղ, իրեն տեղակալ: Նա էն մարդն ա, որին նշանակում են, նշանակովի պրեզիդենտ ա, և մեր հայրենիքը էս վերջին 25 տարվա մեջ վերածվեց էկոլոգիական աղբանոցի, մոլիբդենն ու ուրանը կերավ Ռոբերտ Քոչարյանն իր համախոհների հետ միասին, իսկ ռուսը պարզապես իր հին քաղաքականությունն է վարում ՝ առանց հայերի Հայաստան, և նենց տպավորություն ա, կարծես թե մենք լինենք ռուսների պոլիգոնը»,- ասաց նա: Այնուհետև նա, մատնացույց անելով Զորի Բալայանին, նրան անվանեց գարշելի երևույթ.«Սա նամակ ռուսաց թագավորին՝ տենց մի հատ նամակ էր գրել և մի անգամ համարձակություն ունեցավ ասելու, որ մենք ռուսների ֆորտպոստն ենք: Ես էլ երեք մատի կոմբինացիա ցույց տվեցի ու ասեցի՝ սա մեզ համար հայրենիք ա, քո համար կարող ա ռուսական բանա»:
