«Ընտրությունը ՀՀ քաղաքացունն է». Նիկոլ Փաշինյան
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտից մայիսի 12-ին տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երթը` նվիրված ընտրակաշառքների դեմ պայքարին: Երթն անցավ Կոմիտասի և Բաղրամյան պողոտաներով դեպի Կենտրոնանական ընտրական հանձնաժողովի շենքը: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընտրողներին հրաժարվել ընտրակաշառքից: «Ամփոփելով նախընտրական քարոզարշավը` կարծում եմ մեր թիմը վատ չի աշխատել: Ընտրությունը ՀՀ քաղաքացուն է»,- եզրափակեց Փաշինյանը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են երեք քաղաքական ուժ` ՀՀԿ, «Երկիր ծիրանի» կուսակցությունները և «Ելք» դաշինքը:
