Ընդդիմադիրները ընտրությունից ընտրություն են խոսում ու սիրում Երևանը
ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը անցկացրեց Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։ «Ընտրությունից ընտրություն չենք խոսում խնդիրների մասին, մենք չենք խուսափում այն խնդիրներից, որոնք կան Երևան քաղաքում, չենք խուսափում բարձրաձայնելուց, մենք ենք հենց առաջինը բարձրաձայնել», – նշեց Երևանի գործող քաղաքապետը՝ նշելով, որ չի ուզում, որ ընդդիմադիրները ընտրությունից ընտրություն խոսեն ու սիրեն Երևանը: «Երևանը մենք բոլորս ենք սիրում, բոլորս ենք եկել ծառայելու Երևանի համար և եկել ենք խնդրելու մեր քաղաքացիների վստահության քվեն՝ հանուն Երևանի ապագայի, հանուն մեր երեխաների:Համոզված եմ, որ երևանցին իր քվեն տալու է այն թիմին, որն անցել է ճանապարհ, որը երբևէ չի խուսափել իր բնակիչների հետ շփումից։ Մենք ձեզանից մեկն ենք»:
