Տարոն Մարգարյանի շտաբի մոտ ընտրակաշառքի հերթ է. News.am
«ԵԼՔ» դաշինքի անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ահազանգում է ընտրակաշառք բաժանելու մասին: Ինչպես գրում է News.am-ը, ֆեյսբուքի ուղիղ եթերում նա ներկայացրել է ՀՀԿ Արաբկիրի նախընտրական շտաբը: Այնտեղ մարդկանց կուտակումներ են, և ըստ Գորգիսյանի՝ դա ընտրակաշառքի հերթ է: Ինչպես կարելի է տեսնել տեսանյութում, շտաբի մոտ հավաքված մարդիկ Գորիգիսյանին տեսնելուց հետո ցրվում են:«Արաբկիրի թաղապետարանի մոտ ենք, որտեղ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն է: Այստեղ ահռելի հերթ է՝ երեւի ընտրակաշառք վերցնողների եւ բաժանողների»,-ասում է Գորգիսյանը:
