Ամենաերիտասարդ բանկիրն իր կարիերան սկսել է վարկային մասնագետի պաշտոնից

Հարցազրույց «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանի հետ - Պարոն Գալստյան, որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք «Հայէկոնոմբանկում» եւ ե՞րբ եք նշանակվել գործադիրտնօրենի պաշտոնում։ - «Հայէկոնոմբանկն» իմ առաջին աշխատավայրն է. ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 2008թ.-ին ընդունվել եմ «Հայէկոնոմբանկ», սկզբում աշխատել եմ մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ, այնուհետ ներքին աուդիտի վարչությունում՝ որպես աուդիտոր, գլխավոր աուդիտոր, հաշվապահական հաշվառման վարչությունում՝ որպես բաժնի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, պլաստիկ քարտերի վարչությունում՝ որպես վարչության պետ: 2016թ. հուլիսին նշանակվել եմ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում, իսկ օգոստոսից զբաղեցնում եմ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի պաշտոնը: Շատ եմ կարեւորում այդ տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները, որոնք, անշուշտ, օգտագործվում են հօգուտ բանկի զարգացման, բարգավաճման եւ նորանոր բարձունքների նվաճման: - Ի՞նչ արդյունքներ է գրանցել «Հայէկոնոմբանկը» հիմնական ցուցանիշների մասով 2017թ. առաջինեռամսյակում։ - Գնահատելով «Հայէկոնոմբանկի» 2017թ. առաջին եռամսյակի գործունեությունը` նշեմ, որ բանկն արձանագրեց հիմնական ցուցանիշների զգալի աճ եւ ապահովեց կարեւոր որակական դրական տեղաշարժեր: Այժմ համառոտ ներկայացնեմ բանկի հիմնական ցուցանիշները 31.03.2017թ. դրությամբ եւ դրանց աճի տեմպերը գրաֆիկական տեսքով։ Բանկի ակտիվները կազմել են 154.0 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 41.2%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 3.8%-ով։ Վարկային ներդրումները կազմել են 80.6 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 39.4%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 6.4%-ով։ Արժեթղթերը (հիմնականում պետական պարտատոմսեր) կազմել են 17.1 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 95.7%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 2.7%-ով։ Պարտավորությունները կազմել են 126.4 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 41.3%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 4.4%-ով։ Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 31.5 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 35.1%-ով: Նշեմ նաեւ շատ կարեւոր փաստ. բանկի հիմնական բաժնետերերի` Սուքիասյանների ընտանիքի կողմից մայիս ամսին ստորադաս փոխառության տեսքով կատարված հերթական ներդրման արդյունքում «Հայէկոնոմբանկի» նորմատիվային ընդհանուր կապիտալը ներկա պահին կազմում է ավելի քան 32 մլրդ․ ՀՀ դրամ: Բանկի հաճախորդների քանակը կազմել է 158,071 հաճախորդ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 18.6%-ով: Եռամսյակի ընթացքում բանկը տրամադրել է մոտ 7,700 հատ տեղական եւ միջազգային պլաստիկ քարտեր` հասցնելով քարտերի քանակը մոտ 104,950-ի: - Ի՞նչ ձեռքբերումներ ունի բանկը 2017թ. առաջին եռամսյակում միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության ոլորտում։- Միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցությունը, միջազգային շուկաներից ռեսուրսների ներգրավումը եղել եւ մնում է բանկի ռազմավարական նպատակներից մեկը: Եռամսյակն արդյունավետ էր նաեւ միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ «Հայէկոնոմբանկի» համագործակցության առումով. ընդլայնվեցին գործող ծրագրերը, եւ ծավալվեց գործակցություն նոր բանկային ծառայությունների ոլորտում: Այսպես. բանկի եւ շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – SEB IV MICROFINANCE FUND ներդրումային հիմնադրամի, շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – GLOBAL FINANCIAL INCLUSION FUND ներդրումային հիմնադրամի, գերմանական FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES GMBH ընկերության կողմից կառավարվող՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող GLS ALTERNATIVE INVESTMENTS – MIKROFINANZFONDS ներդրումային հիմնադրամի միջեւ կնքվեցին ավելի քան 6.0 մլն․ ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագրեր, որոնցով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր, միջին եւ միկրոբիզնեսի վարկավորմանը:

- Մի փոքր կմանրամասնե՞ք բանկի առաջիկա զարգացման ծրագրերի մասին։ - Բանկն առաջիկայում եւս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը` հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման եւ միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում` ապահովելով հաճախորդների սպասարկման որակի էլ ավելի բարձրացում` առանձնահատուկ շեշտը դնելով նորագույն արդիական տեխնոլոգիաների կիրառման վրա: Ուշադրության կենտրոնում կմնա բանկի միջազգային համագործակցության ընդլայնումը, միեւնույն ժամանակ կընդլայնվի բանկի մասնաբաժինը տեղական շուկայում: Բանկը նախատեսում է սկսել «Ապագայի բանկ» նախագիծը՝ առանց սպասարկող անձնակազմի` հաճախորդների շուրջօրյա ավտոմատ սպասարկում իրականացնող մասնաճյուղերի գործարկումը, ներդնել «Mobile Banking» ծառայությունը, զարգացնել «Internet Banking»-ի որակական հատկանիշները եւ «CashBack» ծառայությունը: Բանկի տարածքային քաղաքականությունն ուղղված կլինի ոչ միայն բանկի ներկայացվածության ընդլայնմանը, այլ նաեւ մատուցվող ծառայությունների օպտիմալացմանը, մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նախատեսում ենք նոր մասնաճյուղեր բացել ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ՝ մարզերում: Առավել մեծ ուշադրություն կդարձվի բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ գործելաոճին, ինչպես նաեւ ներքին հսկողության պահանջների կատարմանը, կորպորատիվ կառավարման զարգացմանը եւ բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը: Բանկի այս տարվա գործունեության զարգացման ուղղությունները որոշելիս առանձնակի շեշտադրում է կատարվել հաճախորդներին առավելագույն հարմարավետություն եւ օգտակարություն ապահովելու նպատակի իրագործմանը: - Դուք ընդամենը 30 տարեկան եք եւ համարվում եք Հայաստանի ամենաերիտասարդ բանկիրը՝ ղեկավարել «Հայէկոնոմբանկի» նման մեծ ֆինանսական կառույցը։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել։ - Իհարկե, այդ ամենն իրականացվում է՝ ունենալով պատասխանատվության մեծ զգացում թե՛ հաճախորդների եւ թե՛ բանկի բաժնետերերի նկատմամբ: «Հայէկոնոմբանկը», համարվելով Հայաստանի թիվ 1 բանկային գործունեության լիցենզիա ստացած ֆինանսական կառույցը, արդեն իսկ ունի 26 տարվա պատմություն, եւ այդ տարիների ընթացքում ձեւավորվել են կառավարման ավանդական մոտեցումներ: Ավանդույթների պահպանումը, կատարելագործումը, նոր մոտեցումների մշակումը եւ երիտասարդ արհեստավարժ կադրերով համալրված ուժեղ թիմի առկայությունը հնարավորություն են ընձեռում առավելագույնս արդյունավետ կազմակերպել բանկի ղեկավարումը: Մեր կողմից կիրառվող բանկի կառավարման մոդելի հիմքում ընկած են ղեկավարների եւ աշխատակիցների ամենօրյա թիմային նվիրված աշխատանքը, բանկի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ սահմանված նպատակների իրականացման հարցում ակտիվ համագործակցությունը, միասնականության դրսեւորումը եւ աշխատակիցների՝ միմյանց աջակցելու պատրաստակամությունը: Բանկի կառավարման արդյունավետությունը պայմանավորված է նաեւ ներդրված կորպորատիվ կառավարման գործուն համակարգի առկայությամբ, որն ապահովում է առաջադրված խնդիրների օպտիմալ լուծումներ՝ քննարկումների վրա հիմնված կոլեգիալ որոշումների կայացման թափանցիկ գործունեության միջավայրում: Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հրապարակ օրաթերթ

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G20-ի գագաթնաժողովին Նիկոլը էժան լոլիկի դիմաց ուրացավ Հայոց ցեղասպանությունը, մոռացավ 1.5 միլիոնի ճակատագիրը․ Կարապետյան (video) Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (video) Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ Նման արարքները չեն ներվում․ Վեհափառ Հայրապետի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը (video) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Ադամ Սահակյանի մայրը՝ Աբաջյանի մորը «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am