Ընտանիքի ակտիվիստի հետ պետք ա մտնել ննջարան, բաղնիք
«Այսօր ժամը 8-ին մենք քննարկում ունենք ԿԸՀ-ում: Երբեք այսպիսի փաստական բազա չի եղել: Գտել ենք ուղեցույց ընտրակաշառք բաժանողների մասին, որտեղ նշված է. «Հարցնում է` ով է տան ակտիվիստը և նրա հետ առանձնանում ննջարան կամ բաղնիք՝ զապիսից խուսափելու համար»: Ես չեմ հասկանում՝ Հայաստանում այնքան դեգրադացիա՞ է, որ կարող է ինչ-որ մեկը տան կնոջ կամ թեկուզ տղամարդու հետ մտնի ննջարան կամ բաղնիք և փողով գործողություններ անի՞»,- լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը պատմեց, թե ինչեր են հայտնաբերել այդ շտաբում․ մասնավորապես՝ ընտրակաշառքի ուղեցույց, ՊՊԾ գնդի ոստիկանների անունով ֆաքս և այլն։
