Սամարայում ձերբակալել են հայերի վրա կրակ բացած տղամարդուն
Սամարայի մարզի Մեխզավոդ բնակավայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի և տեղացիների միջև. հաղորդում է Volga News-ը: Սամարայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է նախօրեին երեք հայերի վրա կրակ բացելու մեջ: Տեղեկատվության համաձայան՝ ձերբակալվածը 24 տարեկան է, նա Ռուսաստանի քաղաքացի է:«Ըստ նախնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի 1000 ռուբլու պատճառով վիճաբանել են երեք երիտասարդի հետ: Վիճաբանության ժամանակ վերջիններս կրակ են արձակել հայերի վրա և վիրավորել նրանց: Նույն օրը երեկոյան երիտասարդները դիմել են հիվանդանոց: Նրանցից երկուսը ստացել են բուժօգնություն և դուրս գրվել, իսկ երրորդը, գիտակցության չգալով, մահացել է կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից»:
