Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը նոր սիրավեպ են սկսել.Hollywood Life
Hollywood Life պարբերականը գրում է, որ հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի միջև սիրավեպ է սկսվել: Աղբյուրի տվյալներով՝ նրանք թաքցնում են իրենց վերսկսված հարաբերությունները, քանի որ չեն ցանկանում խառնաշփոթ առաջացնել երեխաների մոտ: Սակայն մեկ այլ հայտնի Gossip Cop պարբերականն էլ հաղորդում է, որ դերասանների մասին շրջանառվող լուրերը «ֆեյք» են: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ նախկին ամուսինները չեն հաշտվել, չնայած նրանց հարաբերությունները կարգավորվում են, բայց ռոմանտիկ հարաբերություններ չկան:
