Հրդեհ Արմավիր քաղաքի կենտրոնում .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/21 շենքի մոտ հրդեհ է բռնկվել Skoda մակնիշի 19 ԼՏ 929 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արմավիր քաղաքի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Ս. Մարտիրոսյանին պատկանող ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը և ԱԻն ՓԾ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
