Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխի մենաշնորհն անցել է փեսային. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բենզինի ներկրման ոլորտում հետաքրքիր վերադասավորումներ են սկսվել: Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, նրա ընտանիքի քավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որ տեւական ժամանակ պետական գնումների մրցույթների հիմնական հաղթողն էր, զիջել է իր դիրքերը. վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆլեշ»-ին փոխարինել է «Մաքսհուր» ընկերությունը, որը կապում են Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ: Պատահական չէ, որ ՊԵԿ հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում «Ֆլեշ» ընկերությունն էականորեն նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը ներմուծման ծավալների կրճատման պատճառով: Նա հիմա 17-րդ հորիզոնականում է` վճարած 1 մլրդ 50,4 մլն դրամ հարկով, իսկ ահա «Մաքսհուր» ընկերությունը, ընդհակառակը, ավելացրել է հարկերը, թեեւ զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը. նա վճարել է 185 մլն 274,6 հազար դրամ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
