«Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլում Արծվիկը որ համարի ներքո հանդես կգա
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո տեղի ունեցավ վիճակահանություն, որից հետո պարզ դարձավ, թե որ մասնակիցը եզրափակիչ փուլում որ համարի ներքո է հանդես գալու:Հայաստանը ներկայացնող Արծվիկն իր «Fly with me» երգով հանդես կգա 5-րդ համարի ներքո: Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կայացել է մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Նշենք, որ «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա Fly with me երգով, որը շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Ըստ եվրատեսիլյան Wiwibloggs կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով այս պահին լավագույնն է կին կատարողների շրջանում, ինչպես նաեւ գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը:
