Քրդերին չենք զինելու. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթթիսը խոսել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Լոնդոնում կայացած հանդիպման մասին և նշել, որ այն ընթացել է շատ պարզ մթնոլորտում: Ըստ Demokrathaber-ի՝ Մաթթիսը ասել է, որ ԱՄՆ-ը հասկանում է քուրդ զինյալների հարցում Թուրքիայի մտահոգությունը: «Մենք 100 տոկոսով կիսում ենք Թուրքիայի մտահոգությունը և, որպես ՆԱՏՕ-ի մեր գործընկեր, աջակցում ենք նրան Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պայքարում: Վստահեցնում եմ, որ ԱՄՆ-ը մինչ օրս չի աջակցել և չի աջակցելու քուրդ զինյալներին: Մենք լուրջ կարևորում ենք տալիս Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է նա:
