ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կօգնի վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը Կիևի համար Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու հնարավորություն կստեղծի: Այս մասին հայտնում է «ria.ru»-ն: «Առանց վիզայի ռեժիմը շատ կարևոր է Ղրիմի և Դոնբասի ապաօկուպացիայի քաղաքականության հարցում: Եթե մենք խոսում ենք օկուպացված տարածքների վերադարձի մասին քաղաքական և դիվանագիտական միջոցներով, դա նշանակում է ստեղծել այնպիսի մջավայր, որտեղի բնակիչները պետք է շահագրգռված լինեն վերադառնալու Ուկրաինա և ձեռք բերելու Ուկրաինայի քաղաքացու անձնագիր»- ասել է Պորոշենկոն:
