Երևանում 77-ամյա կինը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 18 շենքի բակում կնոջ դի կա։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և ավագ քննիչ Մխիթար Աբդոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է և մահացածն էլ նույն շենքի բնակչուհի՝ 77-ամյա Ի. Հ.-ն է։ Գ.Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները հայտնաբերել են նաև երկտող, որտեղ գրված է, որ «այս քայլի համար ոչ ոքի չմեղադրեք»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախկինում էլ մի քանի անգամ ինքնասպանության փորձեր էր կատարել և դրանք կանխվել էին հարազատների կողմից։ Մանրամասները այստեղ
