Ով որքան ձայն կստանա ավագանու ընտրություններում. լրացված
«Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրել են հարցումների արդյունքները` կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ: Ըստ հարցումների` հարսցվածների 72․ 3 տոկոսը իր ձայնը տալու է Տարոն Մարգարյանին, 15,5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, 4,7 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին։ Հարցումներն իրականցվել են մինչև մայիսի 9-ը: Եղել է 1074 դեմ առ դեմ հարցում` մայրաքաղաքի 2 վարչական շրջաններում: «Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը ասում են, որ կան խնդիրներ՝ աղբահանության մաքրության հետ կապված, բայց յուրաքանչյուր քաղաքում կարելի է գտնել կեղտոտ բակ, բայց ասել, որ ընդհանուր քաղաքի կտրվածքով վատ է վիճակը ճիշտ չէ: Մենք ունենք 3-4 տարվա հետազոտությունների դինամիկա, եւ մենք տեսնում ենք, որ տարեցտարի այդ ոլորների վիճակը լավանում է»,- ասել է Արամ Նավասարդյանը:
