Հենց ապաքինվեմ նորից գնալու եմ դիրքեր. «Շանթ» ՀԸ վիրավորված օպերատոր
«Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է երկու ոտքերից՝ մեկը մկանային, մյուսը ոսկրային: Աթոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ վիրահատվել է, և այժմ վիճակը լավ է: Նա դեռևս Ստեփանակերտի հոսպիտալում է: Որոշում էր կայացվել նրան Երևան տեղափոխել, բայց հետո ինչ-ինչ պատճառներով տեղափոխումը հետաձգվել է: «Դիրքերում» հաղորդաշարի օպերատորը ստացած վնասվածքներից չի ընկճվել։ «Հենց ապաքինվեմ նորից գնալու եմ դիրքեր»,- նշում է նա: Աթոյանը նաև մանրամասներ պատմեց սահմանային միջադեպից, թե ինչպես են կրակի տակ ընկել, ինչպես են պայքարել թշնամու դեմ և ինչ դժվարություններով է հաջողվել հասնել հոսպիտալ:
