«Սևոլ» լաստանավում ոսկորներ են գտել
«Չունան Իլբո» թերթի տվյալներով հարավկորեացի մասնագետները երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավը զննելիս հայտնաբերել են ոսկորների մի քանի կտորներ:ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թերթին, նշում է, որ փորձագետները կարծում են, որ դրանք մարդու ոսկորներ են։ «Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին:Ողբերգության զոհ է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ: Ինը մարդու մարմինները մինչ օրս չեն գտնվել: Ընդամենը վթարի պահին նավում եղել է 476 մարդ, փրկել հաջողվել է սոսկ 172-ին: Վթարի պատճառ են դարձել լաստանավի գերբեռնումը, ինչպես նաեւ կորպուսի անօրինական վերափոխումը եւ կառավարման սխալները:
