Օպտիմալացում կարելի է անել Երևանում.Անահիտ Բախշյան
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն,անդրադառնով մարզային դպրոցների օպտիմալացման ահազանգին այն շատ մտահոգող հարց համարեց: «Ես չեմ հասկանում այդ օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այս սևեռուն գաղափարը»,-ասաց նա: Ըստ Անահիտ Բախշյանի՝ օպտիմալացում կարելի է անել Երևանում, իսկ մարզերն առանց այն էլ դատարկվել են: «Օպտիմալացում կարելի է, բայց օպտիմալացրեք Երևանում, մարզերը դատարկվում են: Երևանում մանկապարտեզներում հերթերի գոյացումը ոչ թե ծնելիության աճն է, այլ հենց մարզերի բնակիչների Երևան տեղափոխվելը:Վարչապետը պետք է հստակեցնի իր հայտարարությունում, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը »,-ասաց նա: ՀՀԿ-ից առաջադրված ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ եթե գյուղերը մեկը մյուսից շատ հեռու չեն և սովորում են քիչ թվով աշակերտներ, ապա այդ ծախսը կարել է փոխել տրանսպորտային միջոց ունենալով: «Դա չի վտանգի մարզերը, չի վտանգի երեխաներին:Ցանկալի է, որ դասարանում սովորեն ոչ թե երեքից չորս աշակերտ, այլ գոնե տասից տասնհինգ: Տրանսպորտային միջոցը ավելի լավ կծառայի այս նպատակին»,-հավելեց նա: Անահիտ Բախշյանն ավելացրեց, որ այսօրվա բյուջեում էլ ծախսային մաս կա տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն այդ մեքենաները օրը մեջ փչանում են, ձյան, անձրևային օրերին չեն աշխատում: «Գյուղը դատարկվում է, եթե գյուղը դպրոց չունենա, ոչ մի ծնող չի մնա, գոնե մտածեն գյուղերը ուժեղացնելու մասին»,-հավելեց նա:
