Ադրբեջանի կողմից «Շանթ»-ի լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը դեսպանը դատապարտում է
«Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը:Ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը, երբ խախտվում են մարդասիրական նորմերը:Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, և այն ես դատապարտում եմ: Լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների տեր անձինք չպետք է լինեն հակամարտող կողմերի կրակի տակ»,- լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը :
