Պայթյուն Հռոմի կենտրոնում
ANSA գործակալությունը տեղեկացնում է,որ պայթյուն է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը: Առաջին տվյալների համաձայն, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը դրված է եղել երկու ավտոմեքենաների միջեւ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ավենտինո կենտրոնական շրջանի փոստատան մոտ: Հարակից ամբողջ տարածքը շրջապատվածէ, պատահարի մանրամասները պարզվում են:Տուժածներ չկա։ Ոստիկանությունը չի բացառում, որ կարող էր պայթել ինչպես ինքնաշեն ռումբ, այնպես էլ պրոֆեսիոնալ կերպով պատրաստված պայթուցիկ սարքը:
