Ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժինը Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբն է . Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի ներկայացուցիչները ԿԸՀ-ի դիմաց հրատապ ասուլիսում ներկայացնում են, թե երեկ իրենց հաջողվել է փաստել, որ ընտրակաշառքի ամենախոշոր դեպքն է արձանագրվել Հայաստանի երրորդ հանրապետությունում։ «Ոչ թե ամենախոշոր ընտրակաշառքն է բաժանվել, այլ մենք ամենաշատ փաստական նյութն ունենք տվյալ իրավիճակի մասին: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի նկարած տեսանյութում հստակ երևում է, որ մարդիկ ցուցակով կանչվում են, ըստ անուն-ազգանունների գումար են ստանում, դուրս են գալիս, հետո նաև քվեաթերթիկ կամ դրան նման թղթեր են ստանում:Լրագրողը դեպքն արձանագրել է Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում, սակայն դրանից հետո հանվել է շտաբի ցուցանակը», - հայտարարեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ փաստել, որ ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժին, որպես այդպիսին, գոյություն չունի։ Գոյություն ունի Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբ, որոնք ուղղակի սնվում են պետական բյուջեից:Ընտրակաշառքի դեպքն իրեց կողմից արձանագրելուց հետո ոստիկանությունը եկել է դեպքի վայր և առաջին բանը, որ արել են, դա Նիկոլ Փաշինյանենց ոստիկանության բաժին տեղափոխելն է եղել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
