Պուտին, Լավրով, Սիմոնյան ...

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում հայտնվելուց քիչ անց հայտարարեց, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ժեստերով ու Հայաստանում արված քայլերով ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ։ Փաշինյանը համապատասխան հետևություն ու գործողություն չարեց։

Դրանից հետո ՌԴ–ն իջեցրեց Փաշինյանի հետ շփման մակարդակն ու անցավ ուղիղ խոսքի։ Եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթը։ Նա հայտարարեց, որ Արցախի հարցով բանակցություններն ընթանում են տխրահռչակ փուլային կարգավորման տարբերակի շուրջ։ Հայաստանից դա չհերքվեց։ Այդպիսով բացահայտվեց ևս մեկ սուտ, թե բա Ալիևի հետ ոչ թե բանակցում ենք, այլ շփվում ու դեսից–դենից զրուցում։

Լավրովի շուրթերով ՌԴ–ից հնչած խոսքի բուն էությունը Փաշինյանը կրկին չհասկացավ կամ չուզեցավ հասկանալ։ Դա էր պատճառը, որ ՌԴ–ում որոշեցին ևս մեկ աստիճանով իջեցնել Փաշինյանի հետ շփման մակարդակը և բարձրացնել շփման դոզան։

Հայազգի հայտնի լրագրող ու ՌԴ քարոզչական ծանր հրետանի Մարգարիտա Սիմոնյանը շատ ուղիղ տեքստով և առանց ձևականությունների ասաց Փաշինյանին այն, ինչի մասին ակնարկում էր Պուտինը և ինչի մասին անուղղակիորեն խոսում էր Լավրովը։ Դրանով Կրեմլից ցույց տվեցին, որ արդեն իրենց չի հետաքրքրում, թե արդյոք Փաշինյանի հետևություններ կանի՞ կամ կվերանայի՞ իր քաղաքականությունը։

Կարելի է միայն ենթադրել, թե հաջորդն ում հերթն է գալու Մոսկվայում՝ Փաշինյանին անդրադառնալու համար։ Ըստ ամենայնի՝ այլևս չեն անդրադառնա, ինչն, ի դեպ, ավելի վատ է, քան կոպիտ լեզվակռիվը։

Ուրախանալ կամ չարախնդալ այս ամենի համար պետք չէ։ Հայ–ռուսական, ավելի ճիշտ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունների վատացումից շահողը միայն Թուրքիան ու Ադրբեջանն են։ Մեկ էլ՝ թուրք–ադրբեջանական զույգի 5–րդ շարասյունը Հայաստանում։

Հայ–ռուսական հարաբերությունները բոլոր մակարդակներում պետք է լինեն դաշնակցային ու ռազմավարական։ Դա երկուսիս շահերից է բխում։

Հակառուսական քարոզի համար գրանտ ստացած ու հակառուսական քարոզով էժանագին քաղաքական միավորներ հավաքած («ապրիլյան պատերազմը հրահրել է Ռուսաստանը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար», «Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից» և այլն) գործիչներով հնարավոր չէ դա ապահովել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1076 անգամ
Լրահոս
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց քառօրյայի գործերով առաջին վճիռը. Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC Ով ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար բաժանել է, «Նիկոլ» է․ Կարապետյան (video) Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց. Տաթևիկ Հայրապետյան Ընդդիմությունը շատ արագ պետք է այդ քայլն անի․․․ նոր սպառնալիք կա (video) Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) «Նիկոլը սրում է իրավիճակը․ ինչու է հենց հիմա հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը Երկիրը ցնցումների մենք չտարանք, բայց լա՛վ իմացեք՝ ոչինչ չի վերջացել․ Սամվել Կարապետյան (video) Մանդատները վերցնու՞մ եք․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am