Կարեն Կարապետյանը խաղը տանուլ է տալիս

Իշխանական կուլիսներում չեն դադարում խոսել Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ հասունացող հակասության մասին, որի պատճառը 2018-ից հետո իշխանությունը պահել-վերցնելու հարցի խորքում է: Մասնավորապես վերլուծությունների հիմքում ընկած   է մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի մեծ հավակնությունների հարցը, որոնք տնտեսական դաշտից տեղափոխվել են նաեւ քաղաքական ու Սամվել Կարապետյանը իր մտերիմ Կարեն Կարապետյանի միջոցով փորձելու է քաղաքական  լուրջ հայտ ներկայացնել: Փոխարենը  վարչապետ Կարեն Կարապետյանի հոգում անխռով անդորր է, նույնիսկ անտեղյակություն քաղաքական անցուդարձից, ինչպես որ կա տնտեսությունը կառավարելու հարցում: Եռատոնի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգի այցելած վարչապետին, բնականաբար, պետք է տրվեր  2018ից հետո իր կարգավիճակի ու իշխանության վերաբաշխման հարցեր, ինչը որ արվեց, սակայն  Կարեն Կարապետյանը իրեն բնորոշ լակոնիկության մեջ անհիմն ու իրականությունից կտրված հայտարարություններ արեց, բարկանալով ու պնդելով, որ ինքն ու Սերժ Սարգսյանը նույն թիմից են , որ հակառակ քաղաքագիտական շրջանակների, որոնք Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը 2018-ից հետո վերցնելու  քայլեր են տեսնում, ինքը նման քայլեր չի նկատում: Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը չնկատելու է տալիս Սերժ Սարգսյանի գործողություններն ու պլանները առանց այն էլ կատաղի պայքարը ավելի չլարելու նպատակով, քանի որ ՀՀԿ ղեկավարի ծրագրերն ու գործողությունները չնկատելը գրեթե անհնարին է: Բայց այդ պարագայում էլ վարչապետն առնվազն պարտավոր է խաղն այսքան չանլրջացնել ու սուր կետերը շրջանցել դիվանագիտական խորամանկությամբ: Բայց ամեն ինչից երեւում է, որ վարչապետը տանուլ է տալիս դժվարին խաղը: Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սաարգսյանը իշխանությունը վերարտադրելու գրեթե անհնարին օպերացիան իրականություն դարձրեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի, վերջինիս չվարկաբեկված հեղինակության ու բարետես արտաքինի, իմիջի շնորհիվ. անասկած է Կարապետյանի թողած ազդեցությունն ու պատկերացնել կարելի էր, թե ինչով կավարտվեր ընտրությունները, եթե քարոզչական հարթակին հայտնվեին ՀՀԿ-ի հին ու վարկաբեկված դեմքերը: Այդուհանդերձ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի ձեւավորումը վերցրեց բացառապես իր ձեռքը ու արդյունքում Կարեն Կարապետյանը այդ նոր խորհրդարանում կունենա մեկ-երկու ներկայացուցիչ ՝ ի դեմս իր խորհրդական Շուշան Սարդարյանի եւ Կոտայքից պատգամավոր դարձած Գազպրոմի ներկայացուցիչ Անդրանիկ Հարությունյանի: Սա այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը կարող էր ԱԺ-ում իր ազդեցիկ ու բազմամարդ խմբակցությունն ունենալ, որը կառավարության ծրագրերի ու նախագծերի ընդունման  հարցում վճռական նշանակություն կունենար: Ամենեւին անհիմն չեն այն լուրերը, որոնց մասին մենք վերջերս տեղեկացրել ենք: Խոսքն այն մասին է, որ Սամվել Կարապետյանի մոտ խորը հիասթափություն է առաջ եկել  Կարեն Կարապետյանի քաղաքական անհաշվենկատության առիթով, Սամվել Կարապետյանը, ով ստանձնել է վարչապետի քաղաքական մեկենասության հարցը, նեղ շրջապատում դժգոհել է, որ իր հովանավորյալը բացարձակապես չի տիրապետում քաղաքական գործընթացների նրբերանգներին: Ոչ միայն չի տիրապետում, այլեւ կորցրել է դրայվը  նաեւ տնտեսական կառավարման ու հատկապես ինքանադրսեւորման տիրույթում: Եթե ամիսներ առաջ վարչապետը առանձնակի հանդիսավորությամբ հանվում-հագնվում էր, կոստյումը գցում աթոռին, արանքում էլ լայն ժպտում էր՝ փորձելով համակրանք ու վստահություն շահել իր  անձի նկատմամբ, հիմա կարճ ու կոնկրետ փակում է հարցը ու ցույց տալիս, որ ինքն առանձնապես զահլա չունի մեզ հետ: Մոնումենտում վարչապետը լրագրողներին պատասխանել է այո-ոչ-ի իրեն բնորոշ ձեւաչափով, ավելի ճիշտ նա փոքր-ինչ փոխել է ոճը, նա կտրուկ ու չհուսադրող ոչ-ի փոխարեն հիմա օգտագործում է՝ կտեսնենք, բայց դա մեծ հաշվով չի փոխում իրավիճակը: Օրինակ պաշտոնավարման սկզբնական օրերին ոսկե սարեր ու հատկապես հարկային եւ մաքսային ոլորտում աննախադեպ բարեփոխություններ խոստացող վարչապետը նույնիսկ մատների արանքով է նայում հանրության վրդովմունքը հարուցած ադրբեջանական խնձորի ներկրման հարցին, որն անցած շաբաթ փոթորիկ էր առաջացրել: Կարեն Կարապետյանը այսօր վրդովվել, զայրացել է, թե ինչ է՝ ինքը պետք է 300 կիլոգրամ խնձորի հարցով զբաղվի՞, այդ հարցով զբաղվում են իրավապահները, հավանաբար այնպես, ինչպես մաքսայինում են զբաղվում ներկրումների հարցին: Նույն խնձորի պատմությունը կառավարությունը ծածկադմփոց արեց՝ ՊԵԿ-ը հայտարարեց, որ դա մաքսանենգ ճանապարհով է Հայաստան բերվել: Չի բացառվում սակայն, որ հարկային մարմնում շատ լավ էլ գիտեն իրական ներկրողին, Հայաստանի մաքսակետերում «վճարելու» դեպքում երբեք կարմիր լույս չի վառվում եւ կարելի է անցկացնել բառացիորեն ամեն ինչ, անգամ ադրբեջանական ծագման սննդամթերք: Անկախ ամեն ինչից, ադրբեջանական խնձորի ներկրումը ցույց է տալիս, որ Հայաստանի  մաքսային ծառայությունը, հետևաբար և կառավարությունը, գործնականում ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունք ունեն երկրի տնտեսական ու պարենային անվտանգության նկատմամբ: Իսկ վարչապետը նեղանում է հայտարարելով.«Քրեական գործը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես զբաղվեի 300 կգ խնձորով»: Ամիսներ առաջ նման դեպքերում նա  ոչ միայն կհաներ կոստյումը, կթուլացներ փողկապը, այլ կարձակեր վերնաշապիկի վերեւի երկու կոճակները, որպեսզի ցույց տա, թե ինչքան վատ է զգում կատարվածից, ինչքան պատասխանատում, ամիսների հեռվից վարչապետը նեղանում է, երբ հիշեցնում են իր պարտականությունների մասին: Երեւի նրա լիմիտն արդեն սպառվել է ու Կարապետյանները իշխանությունը սկուտեղի վրա կմատուցեն Սերժ Սարգսյանին, հակառակ դեպքում այսպիսի անլրջությամբ ու մակերեսային գործունեությամբ անհնարին է պատկերացնել քաղաքական լուրջ հայտը: Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am