Աշխատանքի ժամին մենք կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում. դպրոցի տնօրեն
«Աշխատանքի ժամերին կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում: Չեմ կարծում, որ կան փաստեր, որ տնօրենները աշխատանքի ժամին... ես ինքս տնօրեն եմ և ունեմ բավականին մեծ ծնողական համայնք, կարող եք ցանկացածին հարցնել, և ես կարող եմ ապացուցել, և ես վստահ եմ, որ մեր քաղաքապետի հանձնարարությունները բոլորն են ճիշտ կատարում. աշխատանքի ժամին մենք կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը : Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում ինքը ռեյտինգային թեկնածու էր, ու նրա խոսքով՝ իր դպրոցի երեխաների ծնողներից շատերը չեն իմացել այդ մասին,հավելեց նա:
