ԱՄՆ-ի մասնակցությունը Սիրիայի անվտանգության գոտիներում հնարավոր է.
«Չենք բացառում Սիրիայի դեէսկալացիոն գոտիներում ԱՄՆ-ի մասնացությունը որպես դիտորդ։ Հուշագրում, որը ստորագրվել է Աստանայում, նախատեսված է, որ այդ գոտիների գործունեության ապահովման համար կարող են ներգրավվել դիտորդներ երրորդ երկրներից՝ շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնությամբ, առաջին հերթին դա պետք է ընդունելի լինի սիրիական կառավարության համար»,-TASS -ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է դա ամերիկյան ղեկավարության հետ նրա բանակցություններում։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կողջունի ԱՄՆ-ի ցանկացած ներդրում դեէսկալացիոն գոտիների ստեղծման վերաբերյալ հուշագրի կյանքի կոչման գործում։
