Մինսկի խումբը չի հանձնվում.Հոգլանդը՝ ԼՂ հակամարտության մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը,Վաշինգտոնում՝ Atlantic Counci կենտրոնում կայացած «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականություն» համաժողովինհայտարարել է,որ Արցախյան հակամարտությունում ԱՄՆ-ի քաղաքականությունը կայանում է հակամարտող կողմերին խաղաղ լուծման որոնման հարցում օգնելու մեջ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Հոգլանդի խոսքով՝ այսօր բանակցությունների սեղանին դրված են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հիմնարար առաջարկներ և փաստաթղթեր, և ոչ ոչ չպետք է հրաժարվի դրանցից: Ամերիկացի համանախագահը նշել է, որ պետք է քաղաքական կամք դրսևորել խաղաղության հասնելու համար, ինչն իր հերթին կայունություն կբերի երկու ժողովուրդներին էլ: «Խնդիրն այն է, որ այսօր երկու երկրների երիտասարդ սերունդները չեն շփվել միմյանց հետ և վստահություն չունեն իրար հանդեպ՝ չնայած ավագ սերունդը հիշում է, թե ինչպե են երկու ժողովուրդները կողք կողքի ապրել:Մինսկի խումբը հիմնվում է երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջակնություն և ժողովուրդների ինքնորոշում:Մենք չենք հանձնվում, կողմերը չեն հանձնվում, ոչ մեկ չի հանձնվում: Բոլորը փնտրում են կայուն խաղաղության ուղի:Ես լավատես եմ հակամարտության լուծման հարցում»,-ասել է Հոգլանդը:
