Ձերբակալվել են հանցավոր խմբավորումների 1378 անդամներ
BBC-ն հայտնում է,որ ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) վերջին 6 շաբաթներին ձերբակալել է 1378 մարդու՝ քրեական խմբավորումների դեմ լայնածավալ գործողության ընթացքում,ավելի քան 900 -ը ԱՄՆ քաղաքացիներ են:Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները եղել են Լոս Անջելեսից, ինչպես նաև Սալվադորից ու Մեքսիկայից մի քանի ավազակախմբերի անդամներ։ Ինչպես հայտնում է ICE-ն՝ գործողության նպատակն է եղել միջազգային քրեական գործարքների մասնակիցների ձերբակալությունը։ Այդ գործարքները կապված են զենքի մաքսանենգության, մարդկանց առևտրի և սպանությունների հետ։ Ոստիկաններն առգրավել են 238 միավոր զենք և մոտ 270 կգ թմրամիջոց։ Փողոցային խմբերը մեծագույն սպառնալիք են, որի հետ բախվում է ամերիկյան հասարակությունը։
