Համաշխարհային տիրապետություն են ցանկանում Սիրիայի պատերազմի միջոցով. Ասադ
«Արևմտյան մի քանի երկիր Սիրիայի պատերազմը օգտագործում են համաշխարհային տիրապետություն հաստատելու համար:Պատերազմը, որը մեր երկիրը մղում է այժմ, այն ոչ միայն ահաբեկչության դեմ է այստեղ Սիրիայում: Այն նրանց դեմ է, ովքեր աջակցում են դրան: Ահաբեկչությունը` ընդամենը գործիք է մի քանի արևմտյան երկրների համար»,- բելառուսականONT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Որոշ արևմտյան երկրներ ցանկանում են «այնպիսի համաշխարհային տիրապետություն հաստատել, ինչպես և նացիստները իրենց ժամանակին` ստրկացնելով ազգերի և երկրների, նրանց դարձնելով իրենց խամաճիկները և կամակատարները»,ասել է նա և պարզաբանել,որ ահաբեկչությունը «և՛ գործիք է, և՛ հետևանք այդպիսի քաղաքականության» արևմտյան երկրների: Ասադը ավելացրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Սիրիայում ահաբեկչության դեմ պատերարզը շատ նման են` «էությունը նույնն է»:
